606.0032.140207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2007 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 29-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշման և որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերի և որոշման 1-ին կետի «ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև այլ համայնքում հաշվառված» բառերը փոխարինել «ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող» բառերով:
2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը (Հավելված 2):».
3. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
ա) 1-ին կետի «քաղաքացիների» բառը փոխարինել «ընտրողների» բառով.
i
բ) 4-րդ կետի «Տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող» բառերը փոխարինել «Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող» բառերով.
գ) 5-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարին` քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ:».
դ) 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
i
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1 կետով.
i
«5.1. Համայնքի ղեկավարը հայտը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում` այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:»:
i
4. Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «(նշվում է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի կամ բաժանմունքի անվանումը)» բառերը փոխարինել «(նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)» բառերով:
5. Որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածն ուժը կորցրած ճանաչել: