Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

606.0008.130207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607042

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 31-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

i

ա) 1-ին կետի 1-ին նախադասությունը «ստորագրել» բառից հետո լրացնել «ընտրողների ցուցակների բոլոր էջերը և» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը հանել.

i

բ) 1.1 և 1.4 կետերը «Քվեաթերթիկները» բառից առաջ լրացնել «Ընտրողների ցուցակների էջերը և» բառերով.

գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Քվեարկության օրը` ժամը 700-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությունների միջոցով որոշում է 2 ժամը մեկ պարբերականությամբ` ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին, շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (համապետական ընտրությունների դեպքում, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների լրացուցիչ ցուցակ):

Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանություններին չեն մասնակցում: Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին` նրանց բացակայության ընթացքում:».

i

դ) 2.1 կետի «Վիճակահանությունը» բառը փոխարինել «Վիճակահանությունները» բառով, իսկ «լրացնում է» բառերը` «նշում է» բառերով.

ե) 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում` 2 հատ թերթիկ: 2 հատ թերթիկի դեպքում նշվում է նաև համապատասխանաբար «1-ին ցուցակ», «2-րդ ցուցակ» բառերը:),

բ) «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում` 2 հատ թերթիկ),

գ) «Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ թերթիկ),

դ) «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» (1 հատ թերթիկ` համապետական ընտրությունների դեպքում) բառերը:».

զ) 2.1 կետը «Թերթիկները» բառից հետո լրացնել «(նաև նշում չպարունակող)» բառերով.

է) 2.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

i

«Տեղամասային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր հերթափոխի համար անցկացնում է առանձին վիճակահանություն:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին որոշելուց հետո «Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող» նշումը պարունակող թերթիկը հանվում է վիճակահանությունից:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը մասնակցում է 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու համար անցկացվող հաջորդ վիճակահանություններին:

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամը վիճակահանության արդյունքով որոշված մյուս գործառույթը (գործառույթները) իրականացնում է ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելուց հետո: Ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությունն անցկացնելու ժամանակ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամի` վիճակահանությամբ որոշված գործառույթը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի այլ անդամ:».

i

ը) 2.3 կետը «բաշխվում են» բառերից հետո լրացնել «առաջին հերթափոխի կողմից» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությունների արդյունքներին համապատասխան ապահովում է հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ հերթափոխը:».

i

թ) 2.5 կետի «Վիճակահանության» բառը փոխարինել «Վիճակահանությունների» բառով:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
01.02.2007
N 8-Ն
Որոշում