Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21 ...

 

 

102.0063.301106

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         11           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2006 թվականի թիվ ՔՀ-63-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 101-րդ, 110-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծել տեղաբաշխման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ կազմով`

 

Հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության կալանավորված

անձանց և դատապարտյալների հաշվառման

բաժնի պետ

 

    Հանձնաժողովի անդամներ`         Հայաստանի Հանրապետության

                                   արդարադատության նախարարության

                                   քրեակատարողական վարչության

                                   անվտանգության ապահովման բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության սոցիալական,

հոգեբանական և իրավական աշխատանքների

բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության բժշկական

սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության

անվտանգության ապահովման բաժնի պետի

տեղակալ

 

    Հանձնաժողովի քարտուղար`        Հայաստանի Հանրապետության

                                   արդարադատության նախարարության

                                   քրեակատարողական վարչության կալանավորված

                                   անձանց և դատապարտյալների հաշվառման

                                   բաժնի ծառայող»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
14.11.2006
N ՔՀ-63-Ն
Հրաման