040.1680.061206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1680-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 893-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր տարածում և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերն ու Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը հաստատելու մասին» N 893-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 30-ի
N 1680-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի հուլիսի 23-ի
N 893-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ
Բոլոր տեսակի մետաղական օգտակար հանածոները
Պետական միջոցներով ուսումնասիրված և հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները
Ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին ուսումնասիրված և հաստատված հանքավայրերում առկա բոլոր ոչ մետաղական օգտակար հանածոները, որոնց վերաբերյալ երկրաբանական տեղեկատվությունը տնօրինելու իրավունքը սահմանված կարգով անցել է Հայաստանի Հանրապետությանը»:
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - բնագրի Հավելվածում N 893-Ն որոշման տարեթիվը 2003-ի
փոխարեն նշված է 2006