Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

116.0196.310706

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         07           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11606221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 հուլիսի 2006 թվականի N 196-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

ա) Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 15-ամյակին նվիրված «Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման տասնհինգամյակը» նամականիշով միակողմանի բացիկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «FIFA»-ի աշխարհի գավաթի խաղարկությանը նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA WORLD CUP GERMANY 2006» նամականիշը` համաձայն N 2 հավելվածի.

i

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի հունիսի 28-ի «Փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու մասին» N 170-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

ուժը կորցրած ճանաչել հրամանի «ե» կետը:

 

Հաստատված է

 

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2006թ. հուլիսի 20-ի

թիվ 196-Ն հրամանի

-------------------------

ԻՐՏԵԿ - բացիկի պատկերը չի բերվում

 

Հաստատված է

 

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարի 2006թ. հուլիսի 20-ի

թիվ 196-Ն հրամանի

 

-------------------------

ԻՐՏԵԿ - նամականիշի պատկերը չի բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
20.07.2006
N 196-Ն
Հրաման