050.0095.050406
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 04 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2006 թվականի թիվ 95-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում, ինչպես նաև վերստուգվող անձի գործունեության հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների (ակտերի) ձևը հաստատելու մասին» թիվ 243-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Հավելված 1-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
-----------------------------------------------------
(վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)
«--/----» 20 ---թ. թիվ --/-- - վերստուգման լիազորագրի համաձայն`
-----------------------------------------------------
(վերստուգվող անձի անվանումը)
վերստուգում իրականացնող խմբի կողմից`
-----------------------------------------------------,
(ստուգման խոչընդոտման մանրամասն նկարագիրը, ամսաթիվը)
որով ---------------------------------------- խոչընդոտեց ստուգմանը:»:
(ստուգումը խոչընդոտող անձի (անձանց) անունը, ազգանունը կամ անվանումը)
1.2 Հավելված 2-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
-----------------------------------------------------
(վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)
-----------------------------------------------------
(վերստուգվող անձի անվանումը)
գործունեության հեռակա վերահսկողություն իրականացնելու ընթացքում`
-----------------------------------------------------,
(ստուգման խոչընդոտման մանրամասն նկարագիրը, ամսաթիվը)
որով --------------------------------------- խոչընդոտեց ստուգմանը:»:
(ստուգումը խոչընդոտող անձի (անձանց) անունը, ազգանունը կամ անվանումը)
1.3 Հավելված 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. ---------------------------------------------------
(Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)
պետ` / -----------------/ / ------/, --------/, «--/----» 20--թ:»:
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ