Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱ ...

 

 

030.0861.191297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հողօգտագործման բնագավառում Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությունները հստակեցնելու նպատակով, որոշում ե մ.

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 1. 13-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«ժա/ իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման համար ամփոփ տվյալներ ստեղծելու նպատակով իրականացնում է բազմաբնույթ կադաստրի /բնապահպանական, անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների և այլ/ վարումը».

բ) 1. 15-րդ կետի`

i

«գ» ենթակետի վերացնել.

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«դ/ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և /կամ/ հողօգտագործողների հետ` Երևան քաղաքի տարածքում Երևանի քաղաքային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ»:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.15-րդ կետի`

ա) «է» ենթակետը վերացնել.

i

բ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«ը/ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի ու ամրակայված գույքի սեփականատերերի և /կամ/ հողօգտագործողների հետ` մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի ու ամրակայված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ»:

 

Երևան

19 դեկտեմբերի 1997թ.

ՆՀ-861

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.12.1997
N ՆՀ-861
Հրամանագիր