Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ...

29.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.10.2006  -ից մինչեւ   29.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 06.08.15 թիվ 886-Ն որոշում)

i

040.1329.290906

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» սեպտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1329-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» (միայն «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմին հաջորդող), «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» և «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Հայտարարատուի ցանկությամբ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցների` նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված այլ մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներ:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետ ստեղծելու մասին» N 2144-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2006
N 1329-Ն
Որոշում