Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն Ո ...

 

 

040.1205.300806

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» օգոստոսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2006 թվականի N 1205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» N 420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Հաստատել առաջնային բուժօգնություն և սպասարկում իրականացնող բժշկի կողմից սպասարկվող բնակչության նվազագույն, օպտիմալ և առավելագույն թույլատրելի թվաքանակները` համաձայն N 2 հավելվածի».

բ) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

i

3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«գ) առողջապահական ավտոմատացված ռեգիստր` համակարգիչ մուտքագրվող տվյալներով ձևավորվող բնակչության առողջապահական տվյալների միասնական բազա, որի հիման վրա իրականացվում է առաջնային բուժօգնության ծառայությունների ֆինանսավորում, նպատակային պլանավորում և արդյունավետ կառավարում, տարբերակված ֆինանսական միջոցների հատկացում, առաջնային օղակում իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնում և մատուցվող ծառայությունների որակի բարելավում` բնակչության կողմից բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում: Բնակչության առողջապահական տվյալները մուտքագրվում են առողջապահական ավտոմատացված ռեգիստր այն բուժհաստատությունում, որտեղ տվյալ անձը հաշվառվում է:»,

7-րդ կետում`

«գրանցման ձևով» բառերը փոխարինել «սույն որոշմամբ սահմանված» բառերով, «ա» և «բ» ենթակետերում «18» թիվը փոխարինել «16» թվով,

8-րդ կետից հանել «երեխայի ծնողը կամ» բառերը,

12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Առաջնային բուժօգնություն մատուցող բժիշկը կարող է գրանցել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր քաղաքացու` համաձայն սույն կարգի պայմանների և պահանջների: Բժիշկը կարող է մերժել գրանցելու նպատակով իրեն ընտրած և դիմող բնակչին միայն այն դեպքում, եթե լրացել է բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները:

Բժիշկը կարող է գրանցել իրեն ընտրած բնակչին բուժհաստատությունում (բնակչի այցելության ժամանակ) կամ կանխարգելիչ, վերականգնողական, բուժական միջոցառումներ իրականացնելու նպատակով բնակչի տուն կամ այլ վայր կատարած այցի ընթացքում:»,

15-րդ կետում «բոլոր կողմերը» բառերը փոխարինել «բուժաշխատողները» բառով.

18-րդ կետում` «տեղափոխման ձևը» բառերը փոխարինել «տեղափոխման կտրոնը» բառերով,

20-րդ կետը «նշված» բառից առաջ լրացնել «Սույն կարգի 19-րդ կետում» բառերով և «հայտարարագիր» բառից հետո` «, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը» բառերով.

գ) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 24-ի

N 1205-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի մարտի 30-ի

N 420-Ն որոշման

 

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ, ՕՊՏԻՄԱԼ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

._______________________________________________________________________.

|Քաղաքային      |Քաղաքային       |Առողջության |Առողջության |Ընտանեկան   |

|պոլիկլինիկանե- |մանկական        |կենտրոնների |կենտրոնների |բժշկի կողմից|

|րում           |պոլիկլինիկանե-  |և  գյուղական|և  գյուղական|սպասարկվող  |

|բուժմիավորման  |րում և          |բժշկական    |բժշկական    |բնակչության |

|պոլիկլինիկական |պոլիկլինիկաների |ամբուլատորիա|ամբուլատորիա|թիվը        |

|ստորաբաժանումնե|մանկական        |ների կողմից |ների կողմից |            |

|րում           |բաժանմունքներում|սպասարկվող` |սպասարկվող` |            |

|սպասարկվող` 18 |սպասարկվող`     |18 և  ավելի |մինչև  18   |            |

|տարեկան և      |մինչև  18       |բարձր տարիքի|տարեկան     |            |

|ավելի բարձր    |տարեկան         |բնակչության |բնակչության |            |

|տարիքի         |բնակչության թիվը|թիվը        |թիվը        |            |

|բնակչության    |                |            |            |            |

|թիվը           |                |            |            |            |

|_______________|________________|____________|____________|____________|

|նվազագույն     |նվազագույն թիվը`|նվազագույն  |նվազագույն  |նվազագույն  |

|թիվը` 1000     |500             |թիվը` 1000  |թիվը` 500   |թիվը` 1000, |

|               |                |            |            |որից`       |

|               |                |            |            |երեխաներ`   |

|               |                |            |            |300,        |

|               |                |            |            |մեծահասակ-  |

|               |                |            |            |ներ` 700    |

|_______________|________________|____________|____________|____________|

|օպտիմալ թիվը`  |օպտիմալ թիվը`   |օպտիմալ     |օպտիմալ     |օպտիմալ     |

|2000           |1000            |թիվը` 2000  |թիվը` 1000  |թիվը` 1700, |

|               |                |            |            |որից`       |

|               |                |            |            |երեխաներ`   |

|               |                |            |            |500,        |

|               |                |            |            |մեծահասակ-  |

|               |                |            |            |ներ` 1200   |

|_______________|________________|____________|____________|____________|

|առավելագույն   |առավելագույն    |առավելագույն|առավելագույն|առավելագույն|

|թիվը` 2500     |թիվը` 1200      |թիվը` 2700  |թիվը` 1400  |թիվը` 2300, |

|               |                |            |            |որից`       |

|               |                |            |            |երեխաներ`   |

|               |                |            |            |800,        |

|               |                |            |            |մեծահասակ-  |

|               |                |            |            |ներ` 1500   |

._______________________________________________________________________.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2006
N 1205-Ն
Որոշում