040.1192.260806
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2006 թվականի N 1192-Ա
ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի N 1 հասցեում գտնվող` 13626305 դրամ հաշվեկշռային արժեքով Ճամբարակի նախկին գործկոմի շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գույքի կազմից հետ վերցնել և նվիրաբերել Ճամբարակի քաղաքապետարանին` վերանորոգելու և շենքում տեղավորված տարբեր կազմակերպություններին տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
i
որոշման N 4 հավելվածի` Ճամբարակ քաղաքի սեփականության գույքի ցանկը լրացնել «Ճամբարակ քաղաքի նախկին գործկոմի շենք» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
հանել որոշման N 3 հավելվածի 28-րդ տողը, իսկ «Ընդամենը» տողում «285 301 024» թիվը փոխարինել «271 674 719» թվով:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Ճամբարակի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հողատարածքի սահմանների ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և ապահովել շենքի ու հողի հանձնման- ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ