Սեղմել Esc փակելու համար:
ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿ ...

 

 

040.1113.170806

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» օգոստոսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2006 թվականի N 1113-Ա

 

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ N 30 ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 656-Ն որոշմանը համապատասխան և Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում շինարարական աշխատանքները խոչընդոտող ժամանակավոր շինություններում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում բնակվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ստանալու համար 2006 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց` Սարգսյան Օֆիկի և Եղիկյան Թամարայի ընտանիքի մի մասի` Եղիկյան Պետրոսի ընտանիքի, բնակարանային խնդիրները լուծել պետական ֆինանսական աջակցության միջոցով, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում:

(1-ին կետը փոփ. 16.11.06 թիվ 1603-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 656-Ն որոշման 2-րդ կետի համաձայն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2006
N 1113-Ա
Որոշում