040.0987.240706
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2006 թվականի N 987-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 611-Ն որոշումը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 672-Ն որոշումը.
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը սահմանելու մասին» N 1296-Ն որոշումը.
i
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը հաստատելու մասին» N 1297-Ն որոշումը.
i
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը, ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման մասին հրահանգը սահմանելու մասին» N 1839-Ն որոշումը.
i
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը սահմանելու մասին» N 2146-Ն որոշումը.
i
է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը, ինչպես նաև այդ նորմատիվների վերաբերյալ հաշվետվության ձևը, դրա լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» N 2174-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ