Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ...

 

 

040.0968.190706

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2006 թվականի N 968-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

i

2) որոշման 4-րդ կետում «որն ուժի մեջ է մտնում» բառերը փոխարինել «17-րդ և 20-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում» բառերով.

3) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

ա) 5-րդ կետի 7-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

i

բ) N 1 աղյուսակի «Աղբոտվածությունը հողով և ավազով, %» ցուցանիշին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._________________________________________________________________.

|Աղբոտվածությունը հողով և  ավազով, %, ոչ ավելի|3,0 |3,0 |3,0 |3,0 |

._________________________________________________________________.»,

 

գ) 15-րդ կետից հանել «հուշանվերային տուփ» բառերը,

i

դ) 16-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով.

«Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,

«Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,

«Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,

«Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»:»,

ե) 17-րդ կետի`

i

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկ վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա` «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան»,

երրորդ պարբերությունը «Նշված լինի» բառերից հետո լրացնել «մոտավորապես» բառով,

զ) 19-րդ կետից հանել «հուշանվերային տուփերի և» բառերը.

i

է) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների տուփերի, բոքսերի, ներդիր թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:»,

i

ը) 21-րդ կետի առաջին պարբերության մեջ «15-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ և 20-րդ կետերում» բառերով,

i

թ) 27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «քանակությունները պետք է որոշվեն» բառերը փոխարինել «պարունակությունը պետք է որոշվի» բառերով.

ժ) VIII բաժնի`

i

ցանկից հանել «ԳՕՍՏ 31263-2004», «ԳՕՍՏ 31264-2004» ԵՎ «ԳՕՍՏ 31265-2004» ստանդարտներին վերաբերող տողերը,

ցանկը լրացնել հետևյալ տողով.

 

«.______________________________________________________________________.

|ՀՍՏ ԻՍՕ 4389|Ծխախոտահումք և  ծխախոտային արտադրատեսակներ. Քլորօրգանական|

|            |պեստիցիդների մնացորդային քանակների որոշում. Գազային      |

|            |քրոմատագրման մեթոդ                                       |

.______________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2006
N 968-Ն
Որոշում