Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 220 ...

 

 

040.0327.250306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2006 թվականի N 327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման 1-ին կետի`

i

ա) «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետի «ժամկետը» սյունակում «փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով.

բ) «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկում`

ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը,

i

28-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ին տասնօրյակ» բառերով,

i

49-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 54-րդ կետով.

 

i

«.____________________________________________________________________.

|54.|«Հեռուստատեսության և  ռադիոյի    |83.2|ՀՀ             |2006 թ.  |

|   |մասին» և  «Հեռուստատեսության     |    |արդարադատության|մարտի    |

|   |և  ռադիոյի ազգային հանձնաժողովի  |    |նախարարություն |3-րդ     |

|   |կանոնակարգ» Հայաստանի            |    |               |տասնօրյակ|

|   |Հանրապետության օրենքներում       |    |               |         |

|   |փոփոխություն կատարելու մասին»    |    |               |         |

|   |ՀՀ օրենքի նախագիծ                |    |               |         |

.____________________________________________________________________.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2006
N 327-Ն
Որոշում