605.0123.240206
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 02 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60506051
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 փետրվարի 2006 թվականի N 123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
որոշմամբ սահմանված հավելվածի`
i
1) 14-րդ կետի «մասին» բառից հետո լրացնել «` լրացնելով քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկը (Ձև N 1)» (հավելված) բառերը.
i
2) 16-րդ կետի «եզրակացությունների,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկների,» բառերը.
i
3) 26-րդ կետի, 64-րդ կետի առաջին պարբերության, 71-րդ կետի և «Ատեստավորման թերթ»-ի ձևում «(Ձև)» բառը փոխարինել (Ձև N 2)» բառերով:
«Հավելված
Ձև N 1
Քաղաքացիական ծառայողի ատեստավորում
անցկացնելու կարգի
ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
Ես` _______________________________________________________________
քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը,
___________________________________________________________________
քաղաքացիական ծառայողի պաշտոնը
տեղեկացված եմ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (Օրենք) սահմանված կարգով
200 թվականի ______- «__-» -ին «__-» ժամին ________ վայրում
________________________________________________________________________
ատեստավորում անցկացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, վայրը
ատեստավորում անցնելու մասին:
Տեղեկացված եմ նաև, որ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` Օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու հիմք է:
____________- / ______ / «__» ______-
200 թ.
քաղաքացիական ծառայողի
ստորագրությունը անունը, ազգանունը ամսաթիվը
____________- / ______ / «__» ______-
200 թ.
համապատասխան մարմնի
կադրային ստորաբաժանման անունը, ազգանունը ամսաթիվը»
ղեկավարի ստորագրությունը