(ուժը կորցրել է 24.02.11 թիվ 160-Ն որոշում)
i
040.0074.140206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2006 թվականի N 74-Ն
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 4-րդ և 5-րդ բաժինները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 19-ի
N 74-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործման մեջ գտնվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) տարեկան տեխնիկական զննության կազմակերպման և անցկացման գործընթացը` «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
2. Սույն կարգի նպատակն է գյուղատնտեսական տեխնիկայի սարքին և անվտանգ շահագործման ապահովումը:
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Գյուղատնտեսական տեխնիկայի անսարքությունների հայտնաբերման, կանխման, ինչպես նաև անվտանգ շահագործման ապահովման նպատակով գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը տարեկան մեկ անգամ իրականացնում է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննում:
4. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննումն անց է կացվում գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման կամ շահագործման վայրում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության տարածքային մարմնի կողմից սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի մասնակցությամբ:
5. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման համար սեփականատերը կամ նրա լիազորած անձը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետական տեսուչին է ներկայացնում օրենքով սահմանված փաստաթղթերը:
6. Տեխնիկական զննման ժամանակ ճշտվում է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում նշված տվյալների համապատասխանությունը տեխնիկական զննման ներկայացված տեխնիկայի փաստացի տվյալներին:
7. Տեխնիկական զննման ժամանակ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչն ստուգում է արգելակների, ղեկային մեխանիզմի, լուսավորման և ազդանշանային համակարգերի սարքինությունը, անիվների և թրթուրների տեխնիկական վիճակը:
8. Գյուղատնտեսական տեխնիկան համարվում է տեխնիկական զննումն անցած, եթե չեն հայտնաբերվել`
ա) ղեկային կառավարման մեխանիզմի անսարքություններ (ղեկային կառավարման մեխանիզմի գումարային խաղացքը գերազանցում է սահմանված նորմերը).
բ) անիվավոր տրակտորների անվադողերի մաշվածություն (պաշտպանիչ շերտի նախշանկարի մնացորդային խորությունը մեկ մմ-ից պակաս է).
գ) անվադողի միջանցիկ վնասվածք կամ հենքի (կորդի) թելերի կտրվածք.
դ) տվյալ մակնիշի տրակտորին անվադողի անհամապատասխանություն.
ե) անվակունդին անիվի անհուսալի ամրացում.
զ) անսարքություններ լուսավորման և ազդանշանային համակարգերում:
9. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման անցկացման արդյունքների մասին կազմում է արձանագրություն` համաձայն N 1 ձևի, իսկ սեփականատիրոջ կողմից արձանագրությունը չստորագրվելու դեպքում արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում:
10. Տեխնիկական զննում անցած գյուղատնտեսական տեխնիկայի համար զննման ավարտից անմիջապես հետո տրվում է տեխնիկական զննման սահմանված ձևի կտրոն, որն ամրացվում է խցիկի դիմային ապակու ներքևի աջ անկյունում ներսի կողմից և չի հանվում մինչև նոր տեխնիկական զննման կտրոն ստանալը:
11. Տեխնիկական զննման արդյունքները գրանցվում են տեխնիկական զննման գրանցամատյանում` համաձայն N 2 ձևի:
Ձև N 1
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ
Ես` գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչ ________________________
_________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
մասնակցությամբ __________________________________________________________
(սեփականատիրոջ կամ ներկայացուցչի անունը, ազգանունը,
_________________________________________________________________________
հայրանունը)
կատարել եմ ______________________________________________________________
(գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը, մակնիշը, արտադրության
տարեթիվը) _______________________________________________________ տեխնիկական զննում գործարանային համարը ________ շարժիչի համարը ___________ :
Տեխնիկական զննման ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսական տեխնիկան`
ա) չունի գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգի 8-րդ կետում նշված թերությունները.
բ) ունի հետևյալ թերությունները _____________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
(նշվում են թերությունները)
_________________________________________________________________________
Տեսուչ ____________________
(ստորագրությունը)
Սեփականատեր կամ
ներկայացուցիչ ____________________
(ստորագրությունը)
____________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
_____ ______________ 200 թ.
Ձև N 2
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ
.________________________________________________________________________.
|NN |Տեխնիկական| Տեխնիկայի տվյալները |Սեփակա-|Տեխնիկա-|Տրված |Կտրոնն |
|ը/կ|զննման |_______________________|նատերը |կան |կտրոնի|ստացողի |
| |տարեթիվը, |մակնիշը|գործարա|շարժիչի| |վիճակը |համարը|ստորագրու|
| |ամիսը, օրը|և |նային |համարը | |(սարքին,| |թյունը |
| | |պետական|համարը | | |անսարք) | | |
| | |համարա-| | | | | | |
| | |նիշը | | | | | | |
|___|__________|_______|_______|_______|_______|________|______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|__________|_______|_______|_______|_______|________|______|_________|
|___|__________|_______|_______|_______|_______|________|______|_________|
|___|__________|_______|_______|_______|_______|________|______|_________|
.________________________________________________________________________.