010.0250.221205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի վեցերորդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասից հանել «, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 12.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
22 դեկտեմբերի 2005 թվականի
ՀՕ-250-Ն