Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ Ձ ...

22.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.1997  -ից մինչեւ   22.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 30.07.15 թիվ 853-Ն որոշում)

i

040.0386.170997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 1997 թ. թիվ 386

 

i

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի և ելնելով առանձին ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող ձեռնարկությունների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունների` շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 499 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) վերնագրից հանել «և ավելացված արժեքի հարկի» բառերը, իսկ «ցանկերը» բառը փոխարինել «ցանկը» բառով.

բ) նախաբանից հանել «և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի» բառերը.

i

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը և այդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների այն դուստր ձեռնարկությունների ցանկը, որոնց թույլատրվում է ավելացված արժեքի հարկը 1995 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել և համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կարգով.

i

դ) որոշման 3-րդ կետից հանել «և ավելացված արժեքի հարկի» բառերը, «ցանկերում» բառը փոխարինել «ցանկում» բառով, իսկ «և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերը` «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 386 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ

ՎՃԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

 

«Գյումրիի լոկոմոտիվային դեպո» ԴՁ

 

«Երևանի  լոկոմոտիվային դեպո» ԴՁ

 

«Սանահինի լոկոմոտիվային դեպո» ԴՁ

 

«Գյումրիի վագոնային դեպո» ԴՁ

 

«Երևանի  վագոնային դեպո» ԴՁ

 

«Գյումրիի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

 

«Հրազդանի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

 

«Երևանի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

 

«Վանաձորի գծային ուղեմաս» ԴՁ

 

«Գյումրիի գծային ուղեմաս» ԴՁ

 

«Երևանի գծային ուղեմաս» ԴՁ

 

«Սևանի  գծային ուղեմաս» ԴՁ

 

«Իջևանի գծային ուղեմաս» ԴՁ

 

«Մասիսի մեքենայացված գծային կայան» ԴՁ

 

«Գյումրիի կայարան» ԴՁ

 

«Երևանի կայարան» ԴՁ

 

«Գյումրիի ազդանշանների և կապի ուղեմաս» ԴՁ

 

«Երևանի ազդանշանների և կապի ուղեմաս» ԴՁ

 

«Գյումրիի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ԴՁ

 

«Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ԴՁ

 

«Երևանի բեռնման և բեռնաթափման աշխատանքների ուղեմաս» ԴՁ

 

«Գյումրիի երկաթուղու տեխնիկում» ԴՁ

 

Նուռնուսի վագոնանորոգման ԴՁ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.1997
N 386
Որոշում