Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 19 ...

 

 

040.2039.011205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2005 թվականի N 2039-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1920-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ոռոգման համակարգեր և գույք ամրացնելու, «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը պետական ոռոգման համակարգեր ու գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1920-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

i

«ե) սույն որոշման հավելվածի «Ոռոգման համակարգեր» բաժնի 6-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով հանձնված ջրանցքներում ոռոգման ջրի կորուստները հաշվառել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության վրա` նշված ծավալներին համապատասխան չափով վերահաշվարկելով (նվազեցնելով) «Թալին», «Մերձափնյա», «Շենիկ», «Քարակերտ» և «Խոյ» ջրօգտագործողների ընկերություններին 2004 թվականին մատակարարված ոռոգման ջրի ծավալները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2005
N 2039-Ա
Որոշում