Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ...

 

 

330.0016.181005

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         10           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33005408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

3 հոկտեմբերի 2005 թվականի N 16-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» N 2-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

հրամանով հաստատված հավելվածի

i

1) 5-րդ կետի առաջին պարբերությունում «քարտուղարության ընդհանուր բաժնում (այսուհետ` Ընդհանուր բաժին)» բառերը փոխարինել «Քարտուղարությունում» բառով,

i

2) տեքստում «Ընդհանուր բաժին» բառերը համապատասխան հոլովումներով փոխարինել «Քարտուղարություն» բառով,

i

3) 10-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Բացառությունները թույլատրվում են միայն այն գրությունների համար, որոնք բովանդակում են ենթակա կազմակերպությունների բողոք իրենց վերադասի նկատմամբ և ժամկետը խիստ սահմանափակված է բողոքին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:»,

4) 15-րդ կետում «կրիչի վրա» բառերը փոխարինել «կրիչով» բառով,

i

5) 18-րդ կետում «` Նախագահին զեկուցելու, իսկ Ընդհանուր բաժնի պետին` Աշխատակազմի ղեկավարին զեկուցելու համար» բառերը հանել,

i

6) 25-րդ կետում «գրանցելուց» բառը փոխարինել «գրանցվելուց» բառով և «հանձնվում է» բառերը փոխարինել «հանձնվում են» բառերով,

i

7) 29-րդ կետում «ղեկավարը» բառից հետո լրացնել «ժամկետը լրանալուց առնվազն 1 օր առաջ» բառերը և «անձին» բառից հետո «առնվազն 1 օր առաջ» բառերը հանել,

i

8) 35-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ նախադասությունում «նշագրումներով» բառից հետո լրացնել «, նախագծի նախապատրաստման ընթացքում ստեղծված բոլոր փաստաթղթերով» բառերը,

9) 35-րդ կետի «բ» ենթակետում «Ձևաթղթի վրա տպագրված հրամանի առաջին օրինակը» բառերը հանել և «ներկայացնելը,» բառից հետո լրացնել «ձևաթղթի վրա տպագրված հրամանի առաջին օրինակի» բառերը,

10) 37-րդ կետում «հրամանները» բառը փոխարինել «հրամաններն» բառով,

i

11) 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով:»,

i

12) 41-րդ կետից հետո լրացնել 41.1 ու 41.2 կետեր` հետևյալ բովանդակությամբ`

«41.1. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

41.2. Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հրամանների համար սահմանվում են առանձին համարակալումներ, որոնք նույնպես կատարվում են տարեսկզբից մինչև տարեվերջ:»,

13) 42-րդ կետից հետո լրացնել 42.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«42.1. Կոմիտեի խորհրդակցությունների արձանագրությունների բնագրերը պահվում են Քարտուղարությունում:»

14) 44-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

i

«Առանձին դեպքերում Նախագահի հանձնարարությամբ աշխատակազմում ելից փաստաթղթեր կարող են ստորագրել Նախագահի տեղակալները:»,

15) 47-րդ կետում «անկյունում» բառից հետո լրացնել «նշվում է» բառերը,

i

16) 51-րդ կետում «ձախից ներքևի անկյունում» բառերը փոխարինել «ներքևի ձախ անկյունում» բառերով,

i

17) 52-րդ կետի չորրորդ պարբերությունում «Մատյաններում» բառը փոխարինել «մատյաններում» բառով,

18) 53-րդ կետում «, դրանց» բառը հանել,

i

19) 55-րդ կետում «Փաստաթուղթն ուղարկվելուց առաջ դրա» բառերը փոխարինել «Փաստաթղթի ուղարկելուց առաջ» բառերով,

20) 62-րդ կետում «Անստորագիր» բառը փոխարինել «Անանուն» բառով,

i

21) 64-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին:» և լրացնել 64.1 -րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«64.1. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:»

i

22) 68-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ «Պատասխան նամակի առաջին օրինակը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը, համապատասխան աշխատողի նշագրումով, կցվում է գործին:» նախադասությունը փոխարինել «Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երեք օրինակից: Առաջին օրինակը` քարտուղարության պետի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` նշագրումներով կցվում գործին, երրորդը հանձնվում է աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:» նախադասությունով,

i

23) 70-րդ կետում «Վերջնական լուծում ստանալուց» բառերը փոխարինել «ՈՒսումնասիրությունից և վերջնական քննարկումից» բառերով,

i

24) 78-րդ կետում «աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Աշխատակազմի ղեկավարի» բառերով, որից հետո լրացնել «կամ Քարտուղարության պետի» բառերը,

25) 80-րդ կետում «օրինակների վրա» բառերը փոխարինել «օրինակները» բառով:

 

 

pin
Սպորտի և երիտասարդության հարցերի
03.10.2005
N 16-Ն
Հրաման