Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 502 ...

 

 

040.0295.240797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 1997 թ. թիվ 295

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1997 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարների հաշվարկման նոր կարգ սահմանելու մասին» թիվ 502 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից հանել «և ավելացված արժեքի հարկի» բառերը.

i

բ) որոշման նախաբանից հանել «և ավելացված արժեքի հարկի», «և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի» բառերը, իսկ «օրենքներում» բառը փոխարինել «օրենքում» բառով.

i

գ) որոշման 1-ին կետից հանել «և Ավելացված արժեքի հարկի մասին», «(ավելացված արժեքի հարկի կանխավճարի համար` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը)» բառերը և երրորդ պարբերության «ա» ենթակետը, իսկ «օրենքներին» բառը փոխարինել «օրենքին» բառով.

i

դ) որոշման 2-րդ կետից հանել «և «Ավելացված արժեքի հարկի մասին» «(ամսվա)» բառերը, իսկ «օրենքներում» բառը փոխարինել «օրենքում» բառով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.1997
N 295
Որոշում