041.0667.300805
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2005 թվականի N 667-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 640-Ա ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 710-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «2005 թվականին նշվելիք հոբելյանների մասին» N 640-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել «Արտեմ Միկոյան - 100» տողով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «1-12» թվերը փոխարինել «1-13» թվերով.
i
բ) որոշումը լրացնել հետևյալ N 13 հավելվածով.
i
«Հավելված N 13
ՀՀ վարչապետի
2004 թվականի նոյեմբերի 1-ի
N 710-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հովեյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ
Ա. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
սոցիալական հարցերի վարչության պետ
Ա. Նալբանդյան - Ալավերդու քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Միկոյան - հորեղբորորդի»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ