040.1291.290805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2005 թվականի N 1291-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
i
«3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում:
Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով»:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համապատասխան կառավարման մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում` սահմանված ձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տեղեկություններ 2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ
Ձև N 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.__________________________________________________________________
| | Կազմակերպության` | Երթուղու` |Տվյալ երթուղու |
|NN | | |սպասարկմանը ներգրավվող|
|ը/կ | | |ավտոբուսների |
| | | |(միկրոավտոբուսների)` |
| |_____________________|____________|______________________|
| |ՀՎՀՀ-ն|լրիվ |գտնվելու|համարը|անվա-|ընդհանուր|այդ թվում` |
| | |անվա-|վայրը | |նումը|թիվը |պահուստային |
| | |նումը| | | | |թիվը |
|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__
|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__
|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__
|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__
|_____|______|_____|________|______|_____|_________|____________|__
.__________________________________________________________________
________________________________________________.
| Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի |
| (միկրոավտոբուսի)` |
_|______________________________________________|
| մակնիշը | պետհամարանիշը | նստատեղերի թիվը |
_|___________|_______________|__________________|
| 9 | 10 | 11 |
_|___________|_______________|__________________|
_|___________|_______________|__________________|
_|___________|_______________|__________________|
_|___________|_______________|__________________|
_|___________|_______________|__________________|
________________________________________________.
_____________________________ ղեկավար ___________________________________
(կառավարման մարմնի անվանումը) (ստորագրությունը, անունը, ազգանունը)
_______ ___________________ 200 թ.