040.0984.190705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2005 թվականի N 984-Ն
ՇԵՆՔԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի ուսանողական հանրակացարանների շենքերը հետ վերցնել և անհատույց օտարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքներին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում համապատասխան գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի նվիրատվության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` պետական գրանցման ծախսերը կատարելով գյուղական համայնքների միջոցների հաշվին:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշմանը կից ցանկի 9-րդ և 10-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ