040.0872.060705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2005 թվականի N 872-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1441-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին շենքեր և շենքերի մասեր հանձնելու մասին» N 1441-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման 1-ին կետի`
i
ա) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի N 30 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը` 1525 քառ. մետր ընդհանուր տարածքով` այն հետ վերցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրիի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից».
բ) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի N 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի ձախ թևի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը` 1450 քառ. մետր ընդհանուր տարածքով և նկուղային հարկը 540 քառ. մետր տարածքով` այն հետ վերցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից».
գ) «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի N 4 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջ հատվածի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը` 702 քառ. մետր ընդհանուր մակերեսով` այն հետ վերցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կապանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ