040.0818.290605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2005 թվականի N 818-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 23-ի
N 818-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN | Հաստիքային միավորի անվանումը |Պաշտոնային նվազագույն |
|ը/կ| |դրույքաչափը (դրամ) |
|___|_____________________________________________|_______________________|
| 1 | 2 | 3 |
|___|_____________________________________________|_______________________|
|1. |Աշխատակազմի ղեկավար |70000 |
|___|_____________________________________________|_______________________|
|2. |Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական |40000 |
|___|_____________________________________________|_______________________|
|3. |Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար |40000 |
|___|_____________________________________________|_______________________|
|4. |Աուդիտոր |30000 |
|___|_____________________________________________|_______________________|
|5. |Գրասենյակի պետ |40000 |
|___|_____________________________________________|_______________________|
|6. |Գրասենյակի ավագ մասնագետ |32000 |
|___|_____________________________________________|_______________________|
|7. |Գրասենյակի քարտուղար |24000 |
|___|_____________________________________________|_______________________|
|8. |Տնտեսական-շահագործման վարչության պետ |40000 |
|___|_____________________________________________|_______________________|
|9. |Գլխավոր հաշվապահ |56000 |
|___|_____________________________________________|_______________________|
|10.|Հաշվապահ |32000 |
|___|_____________________________________________|_______________________|
|11.|Գանձապահ |24000 |
|___|_____________________________________________|_______________________|
|12.|Գնումների գծով մասնագետ |25000 |
|___|_____________________________________________|_______________________|
|13.|Դատավորի օգնականներ |36000 |
|___|_____________________________________________|_______________________|
|14.|Դատական նիստերի քարտուղարներ |24000 |
|___|_____________________________________________|_______________________|
|15.|Գործավարներ |24000 |
|___|_____________________________________________|_______________________|
|16.|Արխիվապահ |28000 |
|___|_____________________________________________|_______________________|
|17.|Իրավական փորձաքննությունների վարչության պետ |56000 |
|___|_____________________________________________|_______________________|
|18.|Իրավական փորձաքննությունների վարչության ավագ |40000 |
| |մասնագետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|19.|Իրավական փորձաքննությունների վարչության |32000 |
| |մասնագետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|20.|Իրավական փորձաքննությունների վարչության |25000 |
| |քարտուղար | |
|___|_____________________________________________|_______________________|
|21.|Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար |65000 |
|___|_____________________________________________|_______________________|
|22.|ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի պետ |40000 |
|___|_____________________________________________|_______________________|
|23.|ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի |25000 |
| |մասնագետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|24.|ԴՆԽ-ի քարտուղարության կադրերի գծով մասնագետ |25000 |
|___|_____________________________________________|_______________________|
|25.|ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի- |56000 |
| |դատական վիճակագրության բաժնի պետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|26.|ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի- |32000 |
| |դատական վիճակագրության բաժնի մասնագետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|27.|ՀՀ դատարանների արխիվի պետ |56000 |
|___|_____________________________________________|_______________________|
|28.|ՀՀ դատարանների արխիվի մասնագետ |25000 |
|___|_____________________________________________|_______________________|
|29.|ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ |40000 |
|___|_____________________________________________|_______________________|
|30.|ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի |32000 |
| |ավագ մասնագետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|31.|ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի |25000 |
| |մասնագետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|32.|Դատավորների վերապատրաստման կենտրոնի տնօրեն |56000 |
|___|_____________________________________________|_______________________|
|33.|Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ |32000 |
| |մասնագետ | |
|___|_____________________________________________|_______________________|
|34.|Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ |25000 |
|___|_____________________________________________|_______________________|
|35.|Պարետ |32000 |
|___|_____________________________________________|_______________________|
|36.|Հավաքարար |18000 |
|___|_____________________________________________|_______________________|
|37.|Ցրիչ, շենքի և սարքավորումների սպասարկման |23000 |
| |գծով աշխատողներ և այլ սպասարկող անձնակազմ | |