040.0701.140605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2005 թվականի N 701-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համր անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները (կցվում է)».
բ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններով, ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկի, հաշվառման կարգի ու պայմանների`
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները»,
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններով ծառայությունը, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,
բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց` ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,
գ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,
2-րդ կետում`
i
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած զինծառայողների զինվորական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են զինծառայության և այլ բնույթի գործունեության հետևյալ տեսակները`»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը` մեկ ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`
ա) մինչև զինվորական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի և քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական և ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային ստաժը,
բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած և սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած սպաների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակաշրջանը.
մեկ տարվա այլ բնույթի գործունեությունը` 6 ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով`
ա) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի` բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցման ժամանակաշրջանը,
բ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորած, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած ու սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած զինծառայողների ուսման ժամանակաշրջանը».
i
գ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 1-ին կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Կենսաթոշակ նշանակվելուց հետո իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների մասին բնակավայրերից տեղեկանքները կենսաթոշակ նշանակող մարմին է ներկայացվում մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը: Այդ ժամկետից ուշ տեղեկանքը ներկայացվելու դեպքում կենսաթոշակին տրվող հավելավճարը հաշվարկվում է տեղեկանքը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ