040.0575.240505
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2005 թվականի N 575-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցելու համար 10000 հազ. տոննա պարարտանյութի յուրաքանչյուր 50 կիլոգրամի իրացման դիմաց 200 դրամ սուբսիդիա տրամադրելու նպատակով` 40000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիա» հոդվածով):
(3-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 12-ի
N 575-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2005 թվականի |
|գործառական |խմբերի և ենթախմբերի, |պետական բյուջեի մասին» Հայաստանի |
|դասակարգման |ֆինանսավորվող ծրագրերի |Հանրապետության օրենքի N 1 |
| |և դրանք իրականացնող |հավելվածում և փոփոխություններ |
| |մարմինների անվանումները |Հայաստանի Հանրապետության |
| | |կառավարության 2005 թվականի |
| | |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 |
| | |հավելվածում (բացասական նշանով |
| | |նշված են հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական նշանով` |
| | |ավելացվող գումարները) |
|_____________| |__________________________________|
|խումբը|ենթա- | | 6 ամիս | ինն ամիս | տարի |
| |խումբը| | | | |
|______|______|________________________|__________|___________|___________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0| 0.0| 0.0|
| | |այդ թվում` | | | |
|______|______|________________________|__________|___________|___________|
| 10| |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, | | | |
| | |ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ | | | |
| | |ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, | | | |
| | |ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ | -73100.0| -73100.0| -73100.0|
| | |այդ թվում` | | | |
|______|______|________________________|__________|___________|___________|
| 10| 04|Բույսերի պաշտպանություն | -73100.0| -73100.0| -73100.0|
| | |այդ թվում` | | | |
| | | | | | |
| | |03. Բույսերի | | | |
| | |պաշտպանության | | | |
| | |միջոցառումներ | -73100.0| -73100.0| -73100.0|
| | | | | | |
| | |ՀՀ գյուղատնտեսության | | | |
| | |նախարարություն | -73100.0| -73100.0| -73100.0|
| | | | | | |
| | |Այլ ծախսեր | -73100.0| -73100.0| -73100.0|
|______|______|________________________|__________|___________|___________|
| 14| 06|Այլ ծրագրեր | 73100.0| 73100.0| 73100.0|
| | |այդ թվում` | | | |
| | | | | | |
| | |01. ՀՀ կառավարության | | | |
| | |պահուստային ֆոնդ | 73100.0| 73100.0| 73100.0|
| | | | | | |
| | |ՀՀ կառավարություն | 73100.0| 73100.0| 73100.0|
._________________________________________________________________________.