050.0213.130505
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 05 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2005 թվականի N 213-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքը» հավելված 2-ում (այսուհետև` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1.1. ուժը կորցրած ճանաչել հավելվածի 15-րդ և 16-րդ կետերը.
i
1.2. հավելվածը լրացնել նոր 22-րդ և 23-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ`
«22. Ֆինանսական վարչություն.
23. Տնտեսական հետազոտությունների վարչություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ