Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱ ...

11.03.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2005  -ից մինչեւ   11.03.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 26.01.16 թիվ 13-Ն և 02.02.16 թիվ 64-Ն հրամաններ)

i

115.0015.130405

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         04           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 փետրվարի 2005 թվականի թիվ 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

23 մարտի 2005 թվականի թիվ 26-Ն

 

i

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» N 1854-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել «Զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Եսայանի վրա:

 

Հավելված

 

   «Հաստատված է»                               «Հաստատված է»

ՀՀ տարածքային կառավարման և                  ՀՀ աշխատանքի և  սոցիալական

ենթակառուցվածքների գործունեությունը         հարցերի նախարարի   

համակարգով նախարարի                         2005 թ. փետրվարի 10-ի

2005 թ. մարտի 23-ի                          թիվ 15-Ն հրամանով

թիվ 26-Ն հրամանով

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԵՐԵՎԱՆ-2005թ.

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմակերպման և գործունեության կարգը:

2. Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին) կից:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական նպատակը և խնդիրներն են.

ա) իր իրավասության շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի (այսուհետ` ծրագիր) համար նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային և առավել հասցեական օգտագործմանը.

բ) ծրագրի իրականացման նպատակով մարզին հատկացված ֆինանսական միջոցները բաշխել ըստ համայնքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ-ի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 8-րդ կետի 2-րդ պարբերության պահանջների համաձայն.

գ) ծրագրերը քննարկել և համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետին (Երևանի քաղաքապետին):

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի գործառույթներն են.

ա) քննարկել հանձնաժողով ներկայացված ծրագրերը, ինչպես նաև հանձնաժողով ներկայացված ծրագրերի վերաբերյալ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումների տված մասնագիտական եզրակացությունը.

բ) քննարկել ծրագրերով նախատեսված ժամկետից շուտ դադարեցման և ժամկետների փոփոխության վերաբերյալ պատվիրատուի կողմից հանձնաժողով ներկայացված առաջարկությունները:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում հանձնաժողովի առաջարկությամբ մարզպետը (Երևանի քաղաքապետը) կայացնում է համապատասխան որոշում.

գ) լսել պատվիրատուի, մարզի վարչական տարածքում գործող «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) տնօրենի և անհրաժեշտության դեպքում նաև հանձնաժողովի անդամների հաղորդումները մարզում իրականացված ծրագրերի, դրանցում ընդգրկված անձանց ու վճարված աշխատավարձի, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում կատարված ներդրումների և մասնագիտական աշխատանքի վարձատրության մասին.

դ) ապահովել իրականացվող ծրագրերի հրապարակայնությունը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Մարզպետը (Երևանի քաղաքապետը) ձևավորում է հանձնաժողովը և հաստատում հանձնաժողովի անհատական կազմը:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են արհեստակցական միությունների և գործատուների միությունների մեկական ներկայացուցիչներ, մարզի վարչական տարածքում գործող տարածքային կենտրոնի տնօրենը, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) սոցիալական պաշտպանության վարչության պետը, սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող և տվյալ տարածքում գործող երեքից ոչ ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմում ներկայացված հասարակական կազմակերպությունները կարող են փոխվել տարին մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:

Հանձնաժողովի նիստերին մասնակցում են պատվիրատուն, ծրագիր իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը, այն համայնքի ղեկավարը, որտեղ իրականացվելու է ծրագիրը և այդ համայնքը սպասարկող տարածքային կենտրոնի տնօրենը:

Հանձնաժողովի նիստում ծրագիրը ներկայացնում է պատվիրատուն:

8. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից` բաց քվեարկությամբ` պարզ մեծամասնությամբ:

Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում է օրակարգը.

գ) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

դ) հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքների բաշխում.

ե) հանձնաժողով ներկայացված ծրագրերն ուղարկում է մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան վարչություններ` մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով.

զ) ծրագրերի հաստատման (մերժման), ժամկետից շուտ դադարեցման և ժամկետների փոփոխության վերաբերյալ հանձնաժողովի առաջարկությունը ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին):

Մարզպետի կողմից հաստատված (մերժված) ծրագիրը եռօրյա ժամկետում ներկայացվում է համայնքի ղեկավարին (պատվիրատուին)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ-ի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 13-րդ և 14-րդ կետերում սահմանված ժամկետներում:

9. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

10. Հանձնաժողովի առաջարկություններն ընդունվում են բաց քվեարկությամբ` քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

Առաջարկության դեմ քվեարկած հանձնաժողովի անդամը կարող է հատուկ կարծիք ներկայացնել հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են և ստորագրվում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից: Արձանագրությունները վարում է հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված հանձնաժողովի քարտուղարը:

12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Հանձնաժողովի հրավերով նիստերին կարող են մասնակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացնում նախարարություն:

14. Հանձնաժողովի գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
10.02.2005
N 15-Ն
Հրաման