040.0100.190205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2005 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 230 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման առաջին պարբերությունում`
i
«7-րդ հոդվածի երկրորդ մասին» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 1-ին մասին» բառերով,
«10-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերից հետո լրացնել «և 11-րդ հոդվածի 3-րդ կետին» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի`
i
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներից ու տրանսպորտային միջոցներից օրենքով սահմանված դեպքերում և չափով գանձվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) ու բնապահպանական վճարի վճարման կարգը»,
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ֆիզիկական անձանցից ու կազմակերպություններից (այսուհետ` ներմուծող) ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ու տրանսպորտային միջոցների ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի:
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին»,
5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Ընդ որում, ներմուծվող ապրանքներից և տրանսպորտային միջոցներից գանձվող բնապահպանական վճարը, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի փոփոխություններից, հաշվարկվում և գանձվում է մաքսային սահմանով յուրաքանչյուր մուտքի համար` մեկ անգամ»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ