040.1683.131204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 1683-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 787 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների մասին» N 787 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 3-րդ կետում «մինչև 2004 թ. մարտի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թ. մարտի 31-ը» բառերով.
i
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի «ա» ենթակետի վերջին պարբերությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ