040.1470.031104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1470-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշմամբ հաստատված նախահաշվի`
i
1-ին կետի «գ» ենթակետում «7,430,000.0» թիվը փոխարինել «6,834,284.2» թվով,
5-րդ կետում ամենուրեք «800,000.0» թիվը փոխարինել «950,000.0» թվով,
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է» և «ը» ենթակետերով.
«._______________________________________________________.
|զ) «Խաչհար» և «Մոստովիկ» սահմանափակ | |
|պատասխանատվությամբ ընկերությունների |81,651.2 |
|կողմից կատարված Երևանի Պռոշյան փողոցի | |
|տրամվայի գծերի ապամոնտաժման և | |
|ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորում| |
|________________________________________|______________|
|է) Մյասնիկյան հրապարակի վրա գտնվող | |
|քաղաքապետարանի նորակառույց շենքի |339,064.6 |
|շահագործման հանձնման հետ կապված | |
|լրացուցիչ աշխատանքների և կահավորման | |
|ծախսերի ֆինանսավորում | |
|________________________________________|______________|
|ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում | |
|ընդգրկված կաթսայատների պահպանման ծախսերի|25,000.0 |
|ֆինանսավորում | |
._______________________________________________________.».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-րդ կետով.
i
«3.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշմամբ հաստատված նախահաշվի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերում նշված օբյեկտների ֆինանսավորումն իրականացնել միայն այդ օբյեկտների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ