040.0130.080597
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 1997 թ. թիվ 130
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 19 և 22 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) (1-ին կետի ա ենթակեն ուժը կորցրել է 11.05.06 թիվ 589-Ն որոշում)
i
բ) զանգվածային ազատումների չափանիշները և զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման հետ կապված նրանց հնարավոր վնասների մասնակիորեն փոխհատուցման կարգը` համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի.
գ) գործազրկության նպաստի վճարման ժամկետը լրացած գործազուրկ անձանց, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց դրամական օգնություն ցույց տալու կարգը` համաձայն սույն որոշման թիվ 3 հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 30-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման որոշ միջոցառումների մասին» թիվ 184 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 8-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
i
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 8-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(հավելված 1-ին ուժը կորցրել է 11.05.06 թիվ 589-Ն որոշում)
(հավելված 1-ը փոփ. 25.06.98 թիվ 391, 02.12.04 թիվ 1667-Ն որոշումներ)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
i
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 8-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Աշխատողների զանգվածային ազատում է համարվում`
ա) գործատուի լուծարման կապակցությամբ աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության դադարեցումը.
բ) աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման դեպքում մեկ օրացուցային ամսվա ընթացքում տվյալ գործատուի վարձու աշխատողների ընդհանուր թվակազմի առնվազն 8 տոկոսի, բայց ոչ պակաս, քան 5 աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության դադարեցումը:
2. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետներով կասեցվում են զբաղվածության պետական ծառայության համապատասխան մարմնի կողմից:
3. Եթե գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային ազատումների մասին ժամանակին ծանուցել է զբաղվածության պետական ծառայության համապատասխան մարմնին, ապա զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուի ընդունած որոշման կասեցման դեպքում «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն զբաղվածության պետական ծառայությունը գործատուի հնարավոր վնասները փոխհատուցում է 25 տոկոսի չափով.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշ դեպքերում կարող է ցուցաբերել առանձին մոտեցում:
4. Զբաղվածության պետական ծառայության համապատասխան մարմինը աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման մասին գրավոր տեղեկացնում է գործատուին` նշելով կասեցման ժամկետը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
i
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 8-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգին համապատասխան դրամական օգնություն է տրվում գործազրկության նպաստի վճարման ժամկետը լրացած գործազուրկ անձանց, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց, որոնց ընտանիքներում դրամական օգնության համար զբաղվածության պետական ծառայություն դիմելու պահին չկան զբաղված անձինք (բացառությամբ սովորող և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց):
2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձանց տրվում է ամենամսյա դրամական օգնություն` գործազրկության բազային նպաստի 30 տոկոսի չափով, 5 ամիս ժամկետով ցանկացած 12-ամսյա ժամանակաշրջանի համար: Եթե սույն կետում թվարկված անձինք ունեն մինչև 16 տարեկան երեխաներ, ապա յուրաքանչյուր երեխայի հաշվով դրամական օգնության չափն ավելացվում է գործազրկության բազային նպաստի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 տոկոսով:
3. Դրամական օգնության համար դիմող անձը զբաղվածության պետական ծառայություն պետք է ներկայացնի.
ա) դիմում,
բ) տեղեկանք ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում են նրանց անունը, ազգանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը,
գ) տեղեկանք զինկոմիսարիատից` ընտանիքի անդամի ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում,
դ) երեխաներ ունենալու դեպքում` ծննդյան վկայականների պատճենները,
ե) տեղեկանք` 16-ից բարձր տարիքի ընտանիքի անդամների սովորելու դեպքում:
4. Զբաղվածության պետական ծառայությունը սույն կարգին համապատասխան դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց դիմումներն ընդունում է մինչև տվյալ ամսվա 15-ը, իսկ դրամական օգնություն տալու վերաբերյալ որոշում է ընդունում մինչև տվյալ ամսվա վերջը:
5. Դրամական օգնությունը տրվում է հաջորդ ամսվա 1-իցև վճարվում գործազրկության նպաստի վճարման համար սահմանված կարգով:
6. Զբաղվածության պետական ծառայությունը դրամական օգնություն ստանալու մասին դիմումը կարող է մերժել, եթե ներկայացված փաստաթղթերում կան կեղծ կամ սխալ տեղեկություններ:
7. Զբաղվածության պետական ծառայությունը դրամական օգնության վճարումը կասեցնում կամ դադարեցնում է գործազրկության նպաստի վճարման կասեցման կամ դադարեցման համար սահմանված հիմքերով: