040.1364.111004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1364-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների մասին» N 915-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
i
«ե) համաձայնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի N 1268-Ն որոշման 5-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին գնումներն իրականացվեն մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ գնումները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում, գնման պահանջի ծագման օր համարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 17-ի N 1268-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ