305.0090.140604
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 06 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30504164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
14 հունիսի 2004 թվականի N 90-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ 19.05.2003 Թ. ԹԻՎ 82-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 19.05.2003 թ. «Անհատ ձեռնարկատիրոջ, (ձեռներեցի) տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը, Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին Ձև ՀՇ-1» հաշվետվության ձևն ու այն լրացնելու կարգը, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների օրինականության ստուգման մասին» և «Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությունը ստուգելու մասին» ակտերի ձևերը հաստատելու վերաբերյալ» թիվ 82-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1. Հրամանի 1-ին կետը լրացնել ե/ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
i
«ե/ Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական հաշվետվության լրացման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացման կարգը (հավելված 5):»
i
2. Հրամանը 4-րդ հավելվածից հետո լրացնել 5-րդ հավելվածով հետևյալ բովանդակությամբ.
«հավելված 5
ՀՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
____ 2004 թ. թիվ __ -Ն հրամանի
ԿԱՐԳ
Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական հաշվետվության
լրացման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամ ներկայացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է անհատական հաշվի բացման համար հայտի` Ձև Ֆ1 (այսուհետ` Հայտ) և անհատական հաշվետվության` Ձև Ֆ10, լրացման և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն (այսուհետ` Տարածքային կենտրոն) ներկայացման կարգը, ժամկետները:
2. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև հերթական եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելու համար նախատեսված ժամկետի ավարտը, գործատուները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են Տարածքային կենտրոն ներկայացնել բոլոր աշխատողների (տնօրեն, աշխատանքային պայմանագրով այլ աշխատողներ, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը` իրենց մասին) Հայտով և անհատական հաշվետվությամբ նախատեսված տեղեկություններ: Օրինակ` եթե կարգն ուժի մեջ է 2004 թ. հուլիսի 1-ից, ապա Հայտերը ներկայացվում են մինչև 2004 թ. հոկտեմբերի 25-ը:
3. Նոր պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները Տարածքային կենտրոն ներկայացնել մինչև պետական գրանցմանը հաջորդող եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելու համար նախատեսված ժամկետի ավարտը: Օրինակ` եթե պետական գրանցման ամսաթիվն է 2004 թ. հոկտեմբերի 19-ը, ապա Հայտերը ներկայացվում են մինչև 2005 թ. հունվարի 25-ը:
4. Հայտը և անհատական հաշվետվությունը լրացվում են հայերեն (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի համարի, օրինակ` [A][C] [0][1][2][3][4][5][6] և ընթեռնելի: Հայտը և անհատական հաշվետվությունը կարող են ներկայացվել միաժամանակ տպագիր, էլեկտրոնային տարբերակով:
II. Հայտի լրացումը և ներկայացումը
5. Հայտը նախատեսված է աշխատողների և անհատ ձեռնարկատերերի համար հիմնադրամում անհատական հաշիվ բացելու համար: Նոր աշխատող ընդունելու դեպքում գործատուն պարտավոր է վերջինիս համար ներկայացնել Հայտ` աշխատանքի ընդունման օրվանից մինչև հերթական եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը: Օրինակ` եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, ապա գործատուն այդ աշխատողի համար Հայտը պարտավոր է ներկայացնել մինչև նույն տարվա ապրիլի 25-ը, իսկ եթե ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ապա` մինչև նույն տարվա հուլիսի 25-ը:
Մեկից ավելի Հայտերը ներկայացվում են առանձին թղթապանակներով, յուրաքանչյուրում 100 հատից ոչ ավելի: Թղթապանակի առաջին փաստաթուղթը «Տիտղոսային էջ»-ն է` Ձև 2: Հայտերը թղթապանակում կարվում են տիտղոսային էջի համարների հերթականությամբ (օրինակ, եթե աշխատողի տվյալները տիտղոսային էջում լրացված են 4-րդ տողում, ապա տիտղոսային էջից հետո տվյալ աշխատողի Հայտը պետք է լինի 4-րդը): Համարակալումը կատարվում է Հայտի վերևի աջ անկյան վանդակում:
6. Անհատական հաշիվը աշխատողին տրամադրվում է մեկ անգամ, որը պահպանվում է աշխատողի այլ գործատու(ներ)ի մոտ աշխատանքի ընդունվելու դեպքում: Անհատական հաշիվն անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է մեկ անգամ` նրա գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար:
7. «Ազգանունը», «Անունը», «Հայրանունը» տողերում լրացնել աշխատողի անհատական տվյալները` ըստ անձը հաստատող փաստաթղթի (անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 1999 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ):
8. «Սոցիալական քարտի համարը» տողի վանդակում լրացնել սոցիալական քարտի համարը:
9. «Աշխատանքի ընդունման հրամանի N» տողում լրացնել աշխատանքի ընդունելու մասին հրամանի համարը, իսկ անհատ ձեռնարկատերը լրացնում է պետական գրանցման համարը:
10. «Ամսաթիվը» տողի վանդակում լրացնել աշխատանքի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, անհատ ձեռնարկատերը Հայտի նույն տողում լրացնում է որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը ([0][1].[0][2].[2][0][0][1]) :
11. «Սեռը» տողում նշում կատարել համապատասխան վանդակում` [x] նշանով:
12. «Ծննդյան ամսաթիվը» տողի վանդակում լրացնել աշխատողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ([1][1].[0][4].[1][9][8][1]) , ըստ անձը հաստատող փաստաթղթի:
13. «Հաշվառման վայրը» բաժինը լրացնել հետևյալ կերպ.
ա) «Պետությունը» տողում, եթե այն Հայաստանի Հանրապետությունն է, ապա վանդակում նշում կատարել [x] նշանով, մնացած դեպքերում «հաշվառման վայրը» բաժնում լրացնել միայն պետության լրիվ անվանումը,
բ) «Մարզը» տողում լրացնել մարզի անվանումը,
գ) «Համայնքը» տողում լրացնել համայնքի անվանումը,
դ) «Քաղաքը, ավանը, գյուղը» տողում լրացնել բնակավայրի անվանումը,
ե) «Փողոցը, տունը, շենքը, բնակարանը» տողում լրացնել փողոցի անվանումը, տան համարը, շենքի համարը, բնակարանի համարը` տարանջատելով «,» նշանով: Եթե այդ բնակավայրում չկա փողոցի անվանում, ապա այդ տողում կատարել [x] նշում:
Սույն կետի «բ», «գ», «դ», «ե» ենթակետերը լրացվում են, եթե «հաշվառման վայրը» Հայաստանի Հանրապետությունն է:
14. «Բնակության վայրը» բաժինը լրացնել սույն կարգի 13-րդ կետով սահմանված ձևով: Եթե փաստացի բնակության և հաշվառման վայրերը նույնն են, ապա նշում կատարել միայն «նույնն է հաշվառման վայրի հետ» վանդակում [x] նշանով:
15. «Հեռախոսը» տողում լրացնել բնակարանի և (կամ) աշխատավայրի հեռախոսահամարները` դրանց առկայության դեպքում:
16. «Քաղաքացիությունը» տողում, եթե Հայաստանի Հանրապետությունն է, ապա համապատասխան վանդակում նշում կատարել [x] նշանով, մնացած դեպքերում «այլ» տողում լրացնել պետության անվանումը լրիվ:
17. «Փաստաթուղթ» տողի.
ա) «ՀՀ անձնագիր» վանդակում նշում կատարել [x] նշանով, եթե անձը հաստատող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության անձնագիրն է: Մնացած դեպքերում «այլ» տողում գրել փաստաթղթի լրիվ անվանումը,
բ) «ՀՀ անձնագրի համարը» տողի վանդակում լրացնել Հայաստանի Հանրապետության անձնագրի համարը,
գ) «Այլ փաստաթղթի համարը» տողի վանդակում լրացնել անձը հաստատող համապատասխան փաստաթղթի համարը,
դ) «Տրման ամսաթիվը» տողի վանդակում լրացնել անձը հաստատող փաստաթղթի տրման օրը, ամիսը, տարեթիվը (օրինակ` [2][2].[0][6].[2][0][0][0]),
ե) «ՈՒմ կողմից է տրվել» տողում լրացնել անձը հաստատող փաստաթուղթը տված մարմնի անվանումը, եթե անձը հաստատող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության անձնագիրն է` ծածկագիրը:
18. «Ապահովադրի հաշվառման համարը» տողի վանդակում լրացնել կազմակերպությանը և (կամ) անհատ ձեռնարկատիրոջը Տարածքային կենտրոնի կողմից տրված հաշվառման համարը:
19. «Լրիվ անվանումը» տողում լրացնել կազմակերպության անվանումը և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը:
20. Հայտի ընդունման օրվանից սկսած 1 ամսվա ընթացքում, Տարածքային կենտրոնը գործատուին և (կամ) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրում է աշխատողների անհատական հաշիվների բացման մասին Ձև 3 տեղեկանքը:
21. Հայտում անճշտություններ հայտնաբերվելու դեպքում գործատուին և (կամ) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է աշխատողների տվյալների անճշտությունների մասին Ձև 4 տեղեկանքը, որը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում գործատուն և (կամ) անհատ ձեռնարկատերը ներկայացնում է ճշտված նոր տվյալներով Հայտ:
III. Անհատական հաշվետվության լրացումը և ներկայացումը
22. Անհատական հաշվետվությամբ Տարածքային կենտրոններ են ներկայացվում գործատուի կողմից աշխատողների համար հաշվարկված աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցված միջոցների (աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների, այսուհետ` ԱՎՈՒՄ), անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների և դրանց նկատմամբ հաշվարկված սոցվճարների, կազմակերպությունում սոցվճարների հաշվին կատարված ծախսերի և հիմնադրամին կատարված սոցվճարումների մասին տարեկան տվյալները:
23. Մեկից ավելի անհատական հաշվետվությունները ներկայացվում են առանձին թղթապանակներով, յուրաքանչյուրում 100 հատից ոչ ավելի: Թղթապանակի առաջին փաստաթուղթը «Տիտղոսային էջ»-ն է` Ձև 5: Անհատական հաշվետվությունները թղթապանակում կարվում են տիտղոսային էջի համարների հերթականությամբ (օրինակ, եթե աշխատողի տվյալները տիտղոսային էջում լրացված են 4-րդ տողում, ապա տիտղոսային էջից հետո տվյալ աշխատողի անհատական հաշվետվությունը պետք է լինի 4-րդը): Համարակալումը կատարվում է անհատական հաշվետվության վերևի աջ անկյան վանդակում:
24. «Սոցիալական քարտի համարը» տողի վանդակում լրացնել սոցիալական քարտի համարը:
25. «Անհատական հաշվի համարը» տողի վանդակում լրացնել աշխատողի (անհատ ձեռնարկատիրոջ) համար հիմնադրամում բացված անհատական հաշվի համարը:
26. «Ազգանունը», «Անունը», «Հայրանունը» տողերում լրացնել աշխատողի անհատական տվյալները` ըստ անձը հաստատող փաստաթղթի:
27. «Զբաղեցրած պաշտոնը» տողում լրացնել աշխատողի զբաղեցրած պաշտոնի անվանումը (օրինակ` տնօրեն, տնօրենի տեղակալ, վաճառող, զոդող բանվոր և այլն): Եթե մասնագիտությունն ընդգրկված է 1993 թ. մարտի 31-ի թիվ 140 և 2003 թ. մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշումներով հաստատված ցանկերում, ապա լրացնել համապատասխան մասնագիտության լրիվ անվանումը:
28. «Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը» տողի վանդակում լրացնել հաշվետու տարվա սկիզբը: Եթե անձն աշխատանքի է ընդունվել հաշվետու տարվա ընթացքում, ապա այդ տողում լրացնել աշխատանքի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, իսկ, եթե անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել հաշվետու տարվա ընթացքում, ապա լրացնել պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը:
29. «Հաշվետվության տեսակը» բաժնում [x] նշանով նշում է կատարվում համապատասխան տեսակի վանդակում.
ա) «Ընթացիկ» վանդակում նշում է կատարվում, եթե աշխատողը գործատուի մոտ աշխատել է մինչև հաշվետու տարվա վերջը: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում նշվում է հաշվետու տարվա վերջը
(օրինակ` 31.12.2005 թ.) և Տարածքային կենտրոն ներկայացվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 25-ը,
բ) «Ճշտում» վանդակում նշում է կատարվում, եթե գործատուի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հայտնաբերվել է անճշտություն աշխատողի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին նախկինում ներկայացված հաշվետվության մեջ և Տարածքային կենտրոն ներկայացվում հայտնաբերման օրվանից մինչև հերթական եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը,
գ) «Միացում» վանդակում նշում է կատարվում, եթե միացող գործատուի իրավունքներն ու պարտականություններն անցնում են այլ գործատուի` համապատասխան փոխանցման ակտով: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է միացման պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը Տարածքային կենտրոն է ներկայացվում մինչև միացման օրվան հաջորդող եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը,
դ) «Բաժանում» վանդակում նշում է կատարվում, եթե գործատուի իրավունքներն ու պարտականություններն անցնում են նոր առաջացած մեկ կամ մի քանի գործատուների` համապատասխան բաժանիչ հաշվեկշռով: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է բաժանման պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը Տարածքային կենտրոն է ներկայացվում մինչև բաժանման օրվան հաջորդող եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը,
ե) «Առանձնացում» վանդակում նշում է կատարվում, եթե գործատուի իրավունքների ու պարտականությունների մի մասը անցնում են առանձնացող մեկ կամ մի քանի գործատուների` համապատասխան բաժանիչ հաշվեկշռով: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է առանձնացման պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը Տարածքային կենտրոն է ներկայացվում մինչև առանձնացման օրվան հաջորդող եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը,
զ) «Միաձուլում» վանդակում նշում է կատարվում, եթե միաձուլվող յուրաքանչյուր գործատուի իրավունքներն ու պարտականություններն անցնում են նոր առաջացած գործատուին` համապատասխան փոխանցման ակտով: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է միաձուլման պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը Տարածքային կենտրոն է ներկայացվում մինչև միաձուլման օրվան հաջորդող եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը,
է) Գործատուների միացման, բաժանման, առանձնացման, միաձուլման դեպքերում «Պետական գրանցման համարը» վանդակում նշում է կատարվում այն գործատուի պետական գրանցման համարը, որի մոտ աշխատանքի է անցել/փոխադրվել աշխատողը, իսկ աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում` ներկայացվում է «Աշխատանքից ազատում» հաշվետվությունը,
ը) «Աշխատանքից ազատում» վանդակում նշում է կատարվում, եթե աշխատողն ազատվել է աշխատանքից: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում նշվում է աշխատանքից ազատման ամսաթիվը (օրինակ` 17.11.2004 թ.) միաժամանակ լրացվում են «Ազատման հրամանի համարը», «Ամսաթիվը» տողերը, իսկ «Հիմքը» տողում լրացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է հաստիքների կրճատման և (կամ) լուծարման պատճառով: Անհատական հաշվետվությունը Տարածքային կենտրոն է ներկայացվում մինչև հերթական եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը,
թ) «Լուծարում» վանդակում նշում է կատարվում, եթե գործատուի գործունեությունը դադարում է առանց իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կամ անհատ ձեռնարկատերը դադարեցնում է գործունեությունը: Այդ դեպքում «Հաշվետու ժամանակաշրջանի վերջը» տողի վանդակում լրացվում է լուծարման պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը և պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը Տարածքային կենտրոն է ներկայացվում լուծարման օրը,
ժ) «Մահ» վանդակում նշում է կատարվում, եթե աշխատողը մահացել է: Անհատական հաշվետվությունը լրացվում է սույն կարգի 29-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով, բացառությամբ` «Աշխատանքից ազատման հրամանի համարը» տողում լրացնելով աշխատողների ցուցակից աշխատողին հանելու մասին հրամանի համարը, իսկ «Ամսաթիվը» տողում` մահվան օրը, ամիսը, տարեթիվը: Անհատական հաշվետվությունը Տարածքային կենտրոն է ներկայացվում մինչև հերթական եռամսյակային հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտը:
30. «Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողում լրացվում է հաշվետու տարվա սկզբում տվյալ աշխատողի համար հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը:
31. «ԱՎՈՒՄ-ը, Սոցվճարը, Սոցվճարի հաշվին կատարված ծախսերը» սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, մասնավորապես`
ա) «ԱՎՈՒՄ-ը» սյունակում լրացվում է ըստ ամիսների հաշվարկված ԱՎՈՒՄ-ը, ընդ որում, արձակուրդային գումարները բաժանվում են համապատասխան ամիսների` գումարելով տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձը: Օրինակ` աշխատողի արձակուրդը ընդգրկում է 20.03.2003-20.04.2003 թթ. ժամանակահատվածը և արձակուրդային գումարը կազմում է 45000 դրամ, որից մարտ ամսվա արձակուրդի օրերի համար 15000 դրամ, ապրիլ ամսվա` 30000 դրամ: Աշխատողի 01.03.2003-19.03.2003 թթ-ի ժամանակահատվածի աշխատավարձը կազմել է 35000 դրամ, իսկ 21.04.2003-30.04.2003 թթ. ժամանակահատվածինը` 15000 դրամ: Այս դեպքում մարտ ամսվա ԱՎՈՒՄ-ը կկազմի 50000 դրամ (15000 + 35000), իսկ ապրիլ ամսվանը` 45000 դրամ (30000+15000),
բ) «Սոցվճարը» սյունակում լրացվում է հաշվարկված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարը,
գ) «Սոցվճարի հաշվին կատարված ծախսերը» սյունակում լրացվում են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ և աշխատողի թաղման նպաստների գումարները: «Կոդը» սյունակում լրացվում է համապատասխան նպաստի կոդը`
«1» - ժամանակավոր անաշխատունակություն
«2» - հղիություն և ծննդաբերություն
«3» - երեխայի ծննդյան միանվագ
«4» - թաղման
«Օրերի թիվը» սյունակում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների օրացուցային օրերի թիվը:
«Գումարը» սյունակում լրացվում է նպաստի չափը:
7,8,9 սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ նույն ամսվա ընթացքում աշխատողին տրվել է երկու տեսակի նպաստ,
դ) «Չաշխատած օրեր» սյունակում լրացվում են առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի կոդը` «5» և օրացուցային օրերի թիվը, առանց աշխատավարձի պահպանման երեխայի խնամքի արձակուրդի կոդը` «6» և օրացուցային օրերի թիվը:
32. «Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարած սոցվճարը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում աշխատողի համար հիմնադրամ փոխանցած գումարի չափը:
33. «Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում» տողի գումարը հավասար է «Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում» տողին գումարած հաշվետու ժամանակաշրջանում աշխատողի համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված ընդամենը սոցվճարը, հանած հաշվետու ժամանակաշրջանում սոցվճարների հաշվին կատարված ընդամենը ծախսերը, հանած հաշվետու ժամանակաշրջանում հիմնադրամին վճարած սոցվճարը:
34. «Ապահովադրի հաշվառման համարը» վանդակում լրացվում է կազմակերպության և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ հիմնադրամում հաշվառման համարը:
35. «Լրիվ անվանումը» տողում լրացվում է կազմակերպության անվանումը և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը:
36. «Կազմակերպության ղեկավար» տողում ստորագրում է կազմակերպության ղեկավարը (անհատ ձեռնարկատերը):
37. «Գլխավոր հաշվապահ» տողում ստորագրում է կազմակերպության գլխավոր հաշվապահը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2004 թվականի օգոստոսի 1-ից:
Ձև ֆ1 ._____.
«Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական | |
հաշվետվության լրացման և Հայաստանի Հանրապետության ._____.
սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ներկայացման» կարգի
Հայտ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում անհատական
հաշվի բացման
Ազգանունը _____________________ Սոցիալական քարտի համարը
Անունը ________________________ ._____________________________.
Հայրանունը ____________________ ._____________________________.
._____. ._____. .___________.
Աշխ. ընդունման հրամանի N ______ ամսաթիվը ._____. ._____. .___________. թ.
._________________________________________________________________________.
| .__. .__. |Ծննդյան ._____. ._____. .___________. |
|Սեռը .__. արական .__. իգական |ամսաթիվը ._____. ._____. .___________. թ.|
._________________________________________________________________________.
Հաշվառման համարը
._________________________________________________________________________.
| | .__. | |
|Պետությունը |ՀՀ .__. | |
|_______________________________|_________________________________________|
|Մարզը | |
|_______________________________|_________________________________________|
|Համայնքը | |
|_______________________________|_________________________________________|
|Քաղաքը, ավանը, գյուղը | |
|_______________________________|_________________________________________|
|Փողոցը, տունը, շենքը, բնակարանը|.__. |
| |.__. |
._________________________________________________________________________.
.__.
Բնակության վայրը (նույնն է հաշվառման վայրի հետ) .__.

Հեռախոսը աշխատավայր ___________________ բնակարան ___________________
.__.
Քաղաքացիությունը ՀՀ .__., այլ ______________________________________
.__.
Փաստաթուղթ ՀՀ անձնագիր .__., այլ ______________________________________
._________________________________________________________________________.
|ՀՀ անձնագրի համարը | | | | | | |
|_____________________________|___|___|___|___|___|_______________________|
|Այլ փաստաթղթի համարը | | | | | | | | | | | |
|_____________________________|___|___|___|___|___|___|___|_______________|
|Տրման ամսաթիվը | | | | | | | | թ. |
|_____________________________|___|___|___|_______________________________|
|ՈՒմ կողմից է տրվել | | | | |
._________________________________________________________________________.
._____. ._________________.
Ապահովադրի հաշվառման համարը ._____. ._________________.
Լրիվ անվանումը ___________________________________________________________
Աշխատող _____________________
(ստորագրություն)
Կազմակերպության ղեկավար _____________________
(ստորագրություն)
Ձև ֆ10 ._____.
«Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական | |
հաշվետվության լրացման և Հայաստանի Հանրապետության ._____.
սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ներկայացման» կարգի
Անհատական հաշվետվություն Հաշվետվության տեսակը
.___________________. | .__.
Սոցիալական քարտի համարը .___________________. | |__| Ընթացիկ
.___________________. | |__| Ճշտում
Անհատական հաշվի համարը .___________________. | |__| Միացում
| |__| Բաժանում
Ազգանունը ___________________________________________ | |__| Առանձնացում
| |__| Միաձուլում
Անունը _____________________________________________ | |__| Աշխատանքից
| | | ազատում
Հայրանունը __________________________________________ | |__| Լուծարում
| .__. Մահ
Զբաղեցրած պաշտոնը ___________________________________ |
.___..___. ._______. | Պետական գրանցման
Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը.___..___. ._______. թ.| համարը
.___..___. ._______. |___________________.
վերջը .___..___. ._______. թ.|___________________.
.____________________
Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում _____________ դրամ
դրամներով
._________________________________________________________________________.
| Ամիսը |ԱՎՈՒՄ-ը|ՍՈՑՎՃԱՐ-ը| Սոցվճարների հաշվին կատարված | Չաշխատած |
| | | | ծախսերը | օրեր |
| | | |__________________________________|__________|
| | | |Կոդը|Օրերի|Գու-|Կոդը|Օրերի|Գումարը|Կոդը|Օրերի|
| | | | |թիվը |մարը| |թիվը | | |թիվը |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Հունվար | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Փետրվար | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Մարտ | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Ապրիլ | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Մայիս | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Հունիս | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Հուլիս | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Օգոստոս | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Սեպտեմբեր| | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Հոկտեմբեր| | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Նոյեմբեր | | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Դեկտեմբեր| | | | | | | | | | |
|_________|_______|_________|____|_____|____|____|_____|_______|____|_____|
|Ընդամենը | | | X | | | X | | | X | |
._________________________________________________________________________.
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վճարած սոցվճարը _________________ դրամ Հիմնադրամի նկատմամբ սոցվճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ________________________ դրամ
.___..___. ._______.
Ազատման հրամանի համարը ______, ամսաթիվը .___..___. ._______. թ. հիմքը _____
.___..___. ._______.
Ապահովադրի հաշվառման համարը .___..___. ._______.
Լրիվ անվանումը ____________________________________________________________
Կազմակերպության ղեկավար ________________ Գլխավոր հաշվապահ ________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ.
Ձև 2
«Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական
հաշվետվության լրացման և Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ներկայացման» կարգի
ԹՂԹԱՊԱՆԱԿ N _____ Թղթապանակի պարունակությունը`
անհատական հաշվի բացման հայտ (Ձև Ֆ1)
ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԷՋ
._____. ._________________.
Ապահովադրի հաշվառման համարը ._____. ._________________. Անվանումը ________________________________________________________________
._________________________________________________________________________.
| ՀՀ | Ազգանունը, անունը, հայրանունը |Աշխատանքի ընդունման հրամանի|
| | |___________________________|
| | | համարը | ամսաթիվը |
|____|________________________________________|____________|______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____|________________________________________|____________|______________|
|____|________________________________________|____________|______________|
|____|________________________________________|____________|______________|
|____|________________________________________|____________|______________|
|____|________________________________________|____________|______________|
._________________________________________________________________________.
Ձև 3
«Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական
հաշվետվության լրացման և Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ներկայացման» կարգի
ՏԵՂԵԿԱՆՔ
____________________________________ __________________
ապահովադրի անվանումը հաշվառման համարը
Ձեր կողմից _________ ժամանակահատվածում ներկայացված հայտերի (Ձև Ֆ1) հիման վրա ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից բացվել են անհատական հաշիվներ հետևյալ աշխատողների համար
._________________________________________________________________________.
| | | | Աշխատանքի | |
| | Թղթապանակի | Ազգանունը, անունը, | ընդունման |Անհատական հաշվի|
|N/N| | հայրանունը | հրամանի | |
| |____________| |_______________|_______________|
| | համարը | |համարը|ամսաթիվը|համարը| տրման |
| | | | | | |ամսաթիվը|
|___|____________|________________________|______|________|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|____________|________________________|______|________|______|________|
|___|____________|________________________|______|________|______|________|
|___|____________|________________________|______|________|______|________|
._________________________________________________________________________.
_____________________ Տարածքային կենտրոնի տնօրեն _____________________
Կ.Տ. «____»______________ 200 թ.
Ձև 4
«Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական
հաշվետվության լրացման և Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ներկայացման» կարգի
ՏԵՂԵԿԱՆՔ
____________________________________ __________________
ապահովադրի անվանումը հաշվառման համարը
Ձեզ է ներկայացվում այն աշխատողների անվանացանկը, որոնց փաստաթղթերում առկա են անճշտություններ:
Ձեզ անհրաժեշտ է 10-օրյա ժամկետում այդ փաստաթղթերում կատարել համապատասխան ճշտումներ և ներկայացնել հիմնադրամի _______________________ տարածքային կենտրոն:
._________________________________________________________________________.
|N/N| Թղթապանակի | Աշխատանքի | Ազգանունը, անունը, |Փաստաթղթի|
| | |ընդունման հրամանի| հայրանունը | համարը |
| |__________________|_________________| | |
| |համարը|ներկայացման| համարը |ամսաթիվը| | |
| | | ամսաթիվը | | | | |
|___|______|___________|________|________|______________________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|______|___________|________|________|______________________|_________|
|___|______|___________|________|________|______________________|_________|
|___|______|___________|________|________|______________________|_________|
._________________________________________________________________________.
_____________________ Տարածքային կենտրոնի տնօրեն _____________________
Կ.Տ. «____»______________ 200 թ.
Ձև 5
«Անհատական հաշվի բացման համար հայտի, անհատական
հաշվետվության լրացման և Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ներկայացման» կարգի
ԹՂԹԱՊԱՆԱԿ N _____ Թղթապանակի պարունակությունը`
անհատական հաշվետվություն (Ձև Ֆ10)
ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԷՋ
._____. ._________________.
Ապահովադրի հաշվառման համարը ._____. ._________________. Անվանումը ________________________________________________________________
դրամներով
._________________________________________________________________________.
| ՀՀ | Անհատական |Ազգանունը, անունը, հայրանունը |Հաշվետու ժամանակաշրջանում|
| | հաշվի | | ընդամենը |
| | համարը | |_________________________|
| | | | ԱՎՈՒՄ-ը | Սոցվճարը |
|____|___________|______________________________|___________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |