Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 284 ՈՐՈ ...

 

 

040.0852.190604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2004 թվականի N 852-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը հաստատելու մասին» N 284 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

i

բ) որոշմամբ հաստատված կարգում`

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել եկամտահարկի վճարների մուծումներ` տվյալ ամսվա համախառն եկամտի (հաշվի առնելով միայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ».

4-րդ կետի`

i

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտները ներառում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և եկամտահարկը հաշվարկում է նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով` սահմանված կարգով հաշվարկված տարեկան հարկվող եկամտից, հաշվանցելով հաշվետու տարվա համար սույն կարգի 3-րդ կետին համապատասխան մուծված եկամտահարկի վճարները:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման` հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարն ավելի է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,

երկրորդ պարբերությունում «եռամսյակում» բառը փոխարինել «տարում» բառով.

ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.

i

6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Ֆիզիկական անձինք պարտավոր են դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտներից հայտարարագրի հիման վրա հաշվարկված` վճարման ենթակա եկամտահարկի գումարը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև նշված եկամուտներն ստանալու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը)».

ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2004
N 852-Ն
Որոշում