040.0815.120604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2004 թվականի N 815-Ա
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1322-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան և «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակներում կառուցված «Ինքնահոս ոռոգում Այրումի ՀԷԿ-ի ճնշումային ավազանից» ոռոգման համակարգը շահագործման հանձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակներում կառուցված 8,47 կմ երկարությամբ` 262.962,056 հազար դրամ արժեք ունեցող ինքնահոս փակ ջրատարը, որպես պետական սեփականություն հանդիսացող գույք, ներդնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հաշվի առնելով «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրի շրջանակներում «Զեյթուն-Հաղթանակի պոմպակայանի առաջին աստիճանի 9.056 կմ երկարությամբ ջրանցքի վերակառուցում» օբյեկտի վրա 196990.5 հազար դրամ արժեքով կատարված շինարարական աշխատանքները, ավելացնել նշված ջրատնտեսական կառույցի հաշվեկշռային արժեքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր և գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1322-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման հավելվածի 7-րդ կետում «հաշվեկշռային արժեքը» սյունակում «216009457» թիվը փոխարինել «412999957» թվով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ