Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 18 Ո ...

 

 

040.0817.120604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2004 թվականի N 817-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 18 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 18 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմում`

i

ա) «Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» տողը փոխարինել «Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» տողով.

բ) «Կ. Ավետիսյան - «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՓԲԸ, թեմայի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)» տողը փոխարինել «Վ. Դովլաթյան - ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր» տողով.

գ) «Գ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության զարգացման վարչության պետ» տողը փոխարինել «Գ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» տողով.

դ) «Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական փաստաթղթերի վարչության պետ» տողը փոխարինել «Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական փաստաթղթերի վարչության պետ» տողով.

ե) «Ա. Ալեքսանդրյան - ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ» տողը փոխարինել «Ա. Ալեքսանդրյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բաժնի պետ» տողով.

զ) «Ն. Թադևոսյան - ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության գլխավոր մասնագետ» տողը փոխարինել «Ի. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ» տողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2004
N 817-Ա
Որոշում