040.0618.120504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2004 թվականի N 618-Ա
ԵՐԵՎԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ NN 8/2 ԵՎ 8/3 14-ՀԱՐԿԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի խիստ վթարային վիճակը և շենքերի ամրացման աշխատանքների իրականացման հրատապությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 բնակելի շենքերի ամրացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Հայկական սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար` պայմանագրում նախատեսելով աշխատանքների իրականացման նկատմամբ պարտադիր հեղինակային հսկողության մասին պայման:
i
3. Սահմանել, որ Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների իրականացման համար նախատեսվում է 200 մլն դրամ, որից` 86,8 մլն դրամը` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբով Երևանի քաղաքապետարանին բնակարանային շինարարության համար նախատեսված միջոցների, իսկ 113,2 մլն դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ