Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՍԿԶ ...

 

 

040.0611.120504

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2004 թվականի N 611-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 28 մլն եվրո գումար վարկի գծով առկա պարտքի գումարի մի մասը Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականին վաղաժամկետ մարելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ և 20-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 28 մլն եվրո գումար վարկի գծով առկա պարտքի գումարի մասնակի մարմանն ուղղել 7,000.0 հազ. եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների 2004 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին, դրանք նշված ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով 2004 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվելիք 5,500.0 հազ. եվրո գումարով պաշտոնական տրանսֆերտի հաշվին մասնակիորեն վերականգնելու պայմանով.

i

բ) սույն որոշման «ա» կետում նշված վարկի մարման հետ կապված Հայաստանի Հանրապետության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանը 2004 թվականին հատկացվելիք 5,500.0 հազ. եվրո գումարով պաշտոնական տրանսֆերտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշմամբ սահմանված ցուցանիշներում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 19-րդ և 20-րդ մասերի պահանջներից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2004
N 611-Ա
Որոշում