040.0545.240404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2004 թվականի N 545-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրության`
i
ա) 7-րդ կետի «ա» ենթակետից հանել «այդ թվում` անտառների և» բառերը, իսկ «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների (ներառյալ այդ տարածքների անտառները) վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների բանական օգտագործման և վերարտադրության պետական կառավարման ապահովումը».
բ) 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «ներառյալ անտառի» բառերը.
i
գ) 8-րդ կետը «լէ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «լէ.1» ենթակետով.
«լէ.1) Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ