Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 12 ...

 

 

040.0436.140404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2004 թվականի N 436-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված`

i

ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի`

16-րդ կետի երկրորդ պարբերությունը «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով,

i

20-րդ կետի երկրորդ պարբերությունը «գնման ձևի կիրառման» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող գնումների կատարման» բառերով.

բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգի`

i

3-րդ կետը «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով,

i

6.1-րդ կետը «գնման ձևով կատարված» բառերից հետո լրացնել «և համայնքների կարիքների համար գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող» բառերով:

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը համայնքների կարիքների համար կատարված` գնումների բազային միավորի երեք քառորդը չգերազանցող գնումների հետ կապված հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2004
N 436-Ն
Որոշում