Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈ ...

 

 

040.0420.100404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2004 թվականի N 420-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1619-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունը վերակազմակերպել օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի բաժնի` աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1619-Ն որոշումը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքից հանել «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալություն» բառերը, իսկ կառուցվածքի «Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բաժին» բառերից հետո լրացնել «Օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի բաժին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2004
N 420-Ն
Որոշում