(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )
010.0061.291203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի ՀՕ-61 օրենքի 4-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով» բառերով.
բ) 3-րդ մասի «գ» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի`
i
ա) «բ» կետում «կամ 170.9» բառերը փոխարինել «, 170.9 կամ 170.12» բառերով.
բ) «ե» կետում «նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին`» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին`» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածում`
i
ա) 3-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մաս.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումները թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող` մինչև տվյալ տարվա վերջը».
բ) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:»:
29 դեկտեմբերի 2003 թվականի
ՀՕ-61-Ն