040.1592.131203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1592-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1192 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 1-ի «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 1192 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգն ու ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի».
i
բ) որոշման 5-րդ կետում «2002 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2004 թվականի մարտի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2001 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1192 որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Լ. Ասատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
վարչության պետ
Ա. Դավոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
քարտուղարության առաջին բաժնի պետ
Գ. Տոռոզյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ն. Առաքելյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
աշխատակազմի ռազմաարդյունաբերական համալիրի և
ռազմատնտեսական ծրագրերի վարչության զորահավաքային
նախապատրաստության ծրագրերի բաժնի պետ
Գ. Ղամարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
քարտուղարության առաջին բաժնի պետ
Ա. Աբրահամյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի
տեխնիկական շահագործման վարչության տեխնիկական
կազմակերպման և համակարգման բաժնի պետ
Շ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի հատուկ բաժնի պետ
Բ. Շամխալյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության քաղաքացիական պաշտպանության վարչության
կազմ-զորահավաքային բաժնի պետ
Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության վարչության պետ
Հ. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
կադրերի բաժնի պետ
Վ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
առաջին բաժնի պետ