100.0429.080803
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 08 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 հունիսի 2003 թվականի N 429
28.03.03 Թ. N 181 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանող N 2-III-4.9-01-2003թ. սանիտարահամաճարակային կանոններում և նորմերում փոփոխություն կատարելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՀՀ ԱՆ 28.03.03թ. «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 սանիտարահամաճարակային կանոններում և նորմերում, N 181 հրամանով հաստատված, կատարել ներքոհիշյալ փոփոխությունները և լրացումները.
1.1.1. կետում «Նիտրոզամիններ» բառը և «ՆԴՄԱ և ՆԴԷԱ գումարը-0.002» տողը հանել, «Հակաբիոտիկներ» բառը փոխարինել «Հակաբիոտիկներ *», «Պեստիցիդներ» բառը` «Պեստիցիդներ **» բառերով:
1.1.1.4. կետի 6-րդ սյունում 1-ին տողի «-» նշանը փոխարինել «500 *» նշանով, իսկ 3-րդ տողում` «500 *» թիվը փոխարինել «-» նշանով:
1.1.4.11. կետում «Լրացումներ» սյունում «2x10e3 ԳԱՄ/գ» նորմը փոխարինել «1x10e3 ԳԱՄ/գ» նորմով:
1.1.6. կետում «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ **» բառով:
1.1.6.1., 1.1.13.1. և 1.3.2.7. կետերում «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Դ» խմբի պահածոների համար» արտահայտությունը փոխարինել «Պետք է բավարարեն «Ե» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն», իսկ 1.1.6.2., 1.1.7., 1.1.13.2., 1.2.3.1., 1.3.2.6., 1.3.5.1., 1.3.7.4. և 1.9.5.1. կետերում` «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Ա» խմբի պահածոների համար» արտահայտությունը` «Պետք է բավարարեն «Ա» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտություններով:
1.1.7. կետում «կապար»-ի թույլատրելի մակարդակը «0.1» թիվը փոխարինել «1.0» թվով:
1.1.9.2. կետի «-միս կտորներով ոչ ոսկրային զանգվածով» տողի 2-րդ սյունում «5x10e5» նորմը` «1x10e6» նորմով:
1.1.12. կետի «Լրացումներ» սյունում «հսկողությունը ըստ հումքի» արտահայտությունը հանել:
1.1.13. «քրոմ»-ի «Լրացումներ» սյունում լրացնել «նույնը» բառը:
1.1.14.3. կետի 3-րդ սյունում «0.01» թիվը փոխարինել «0.1» թվով, 4-րդ սյունում «0.1» թիվը` «0.01» թվով, իսկ «Լրացումներ» սյունում 1.1.14.1. և 1.1.14.3. կետերում` «0.1գ» նորմը` «1.0գ» նորմով, 1.1.15. կետում «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ **» բառով:
1.2.3. կետում «Լրացումներ» սյունում «մրոմապատ» բառը փոխարինել «քրոմապատ» բառով և «քրոմապատ տարայով պահածոների համար» արտահայտությունը տեղափոխել «քրոմ»-ի «Լրացումներ» սյուն:
1.3.1. «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ *» բառով:
1.3.1.3. կետում «-խճողակ հատուկ կոնդիցիայի» տողի «Լրացումներ» սյունում «նույնը» բառը փոխարինել «սուլֆիդվերականգնող կլոստրիդիաներ 0.1գ վակուումային փաթեթավորման սննդամթերքում չեն թույլատրվում, * միայն սալմոնելներ» արտահայտությամբ:
1.3.3. կետում «Պեստիցիդներ» բառը փոխարինել «Պեստիցիդներ *» բառով:
1.3.3.8. կետի «Լրացումներ» սյունում «* միայն սալմոնելաներ» արտահայտությունը փոխարինել» * միայն սալմոնելներ, բորբոս և խմորասնկեր ոչ ավել 100 ԳԱՄ/գ» արտահայտությամբ:
1.3.3.9. կետի 2 և 3-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|- բազմաբաղադրիչ արտադրանք -| | | | | |* վակուում |
|սոլյանկա, փլավ, նախուտեստ, | 4| | | | |փաթեթավորված ** |
|շոգեխաշված ծովամթերք |5x10 |0.01|1.0|1.0 *|25 **|միայն սալմոնելներ |
|բանջարեղենով, այդ թվում | | | | | | |
|պաղեցված | | | | | | |
|___________________________|_____|____|___|_____|_____|__________________|
|- դոնդողացված մթերք, | 4| | | | | |
|դոնդող, դոնդողացված ձուկ |5x10 |0.01|1.0| - |25 **|*միայն սալմոնելներ|
._________________________________________________________________________.
1.4.1. կետում «ստրոնցիում-90-ից» հետո «Թունավոր տարրեր» արտահայտությունը փոխարինել «Վնասակար խառնուրդներ» արտահայտությամբ, «կապար» բառը` «հասկաժանգ» բառով, «կադմիում» բառը` «բազմագույն քարառվույտ» արտահայտությամբ, «արսեն» բառը` «սողացող դառնախոտ, աղվեսագիի սոֆորա, նշտարաձև տերմոպսիս» արտահայտությամբ, «սնդիկ» բառը` «խավածածկ պտղային խամբար (հելիոտրոպ)» արտահայտությամբ, «տրիխոդեսմա սպիտակահեր» տողից հետո լրացնել «գլխիկային հատիկներ (մրոտված, սինեգուզային)» արտահայտությունը:
1.5.2.2. կետից առաջ լրացնել 1.5.2.1. կետը` հետևյալ խմբագրությամբ.
.___________________________________________________________.
|1.5.2.1. Կոնֆետներ ոչ գլազուրապատ |
|___________________________________________________________|
| | 3 | | | | |
|- պոմադային, կաթնային |5x10 |1.0 |25 |10 |50 |
|___________________________________|______|____|___|___|___|
|- պրալինային հիմքով հրուշակեղենային| 4 | | | | |
|ճարպով |5x10 |0.01|25 |50 |100|
.___________________________________________________________.
1.5.5.6. կետի «-շաքարի փոշիով» տողի 7-րդ սյունում «100» թիվը փոխարինել «50» թվով:
1.5.5.11. կետում «-գլազուրապատ» տողի 7-րդ սյունում «50» թիվը փոխարինել «100» թվով:
1.6.1.2. կետի «-կիսապատրաստվածքներ դեսերտային պտուղ-հատապտղային» տողի 5-րդ սյունում «1x10e2 *» նորմը փոխարինել «1x10e3 *» նորմով: 1.6.2.1.կետի «-կարտոֆիլ չորացված և այլ արմատապտուղներ...» տողի 5-րդ սյունում «15x10e2» նորմը փոխարինել «5x10e2» նորմով:
1.6.3.1 - 1.6.3.4. կետերի «Պահանջներ» սյունում «համար» բառից հետո լրացնել «սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությունը:
1.6.4. կետի «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Ա» խմբի պահածոների համար /բնական սնկերից/ կամ «Բ» խմբի պահածոների համար /մարինացված սնկերից/» արտահայտությունը փոխարինել «Պետք է բավարարեն «Ա» խմբի պահածոների /բնական սնկերից/ կամ «Գ» խմբի պահածոների /մարինացված սնկերից/ արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությամբ:
1.6.5.1-1.6.5.6., 1.6.5.8., և էջ 55 - 1.6.6.2. կետերում` «Պահանջներ» սյունում, «համար» բառից հետո լրացնել «սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությունը:
1.6.11. կետի «Բորբոսասնկեր» տողի «Լրացումներ» սյունում լրացնել «կանաչ սուրճի հատիկներ» արտահայտությունը:
1.7.3. կետում «թթվայնության թիվ» արտահայտությունը փոխարինել «օքսիդացման թիվ» արտահայտությամբ և նույն տողի «Լրացումներ» սյունում լրացնել «մմոլ ակտիվ թթվածին/կգ» արտահայտությունը:
1.7.4. կետում «Հակաբիոտիկներ» բառը փոխարինել` «Հակաբիոտիկներ * *» բառով:
1.7.6.1. և 1.7.6.2. կետերում 6-րդ սյունում համապատասխանաբար «50» և «100» թվերից հետո լրացնել «գումարային» բառը:
1.8.5.7. կետում «Պետք է համապատասխանեն արտադրական մանրէազերծվածության պահանջներին «Գ» խմբի պահածոների համար» արտահայտությունը փոխարինել «Պետք է բավարարեն «Դ» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջները սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությամբ:
1.9.5.1. կետի «-ըմպելիքներ սոյայի, կոկտեյլներ, սառեցված և պաղեցված դեսերտներ» տողի «Լրացումներ» սյունում լրացնել «*1.0 72 ժամ պահպանման ժամկետ ունեցող մթերքի համար, բորբոս 10, ԳԱՄ/գ, ոչ ավելի» արտահայտությունը:
1.9.8.5. կետի 4-րդ սյունում «25» թիվը փոխարինել «50» թվով:
1.9.11.1. կետի 5-րդ սյունում «5x10e2» նորմը փոխարինել «1x10e2» նորմով:
1.9.14.5. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արգանակներ չոր բազմաբաղադրիչ, եփման ենթակա (բանջարեղենով ապուխտներ, մսով և հավով մակարոնային արտադրանք, մսի և հավի խյուս, բանջարեղենային խյուս)»: 1.9.14.9. կետի «Լրացումներ» սյունում «100ԳԱՄ/գ» նորմը փոխարինել «500ԳԱՄ/գ» նորմով: 1.9.15.1. և 1.9.15.2. կետերում «Լրացումներ» սյունում «25 սմ3» նորմը փոխարինել «25գ» նորմով:
1.10.4. կետում «Մանրէաբանական ցուցանիշներ»-ից մինչև «Բորբոսասնկեր» տողերը ներառյալ հանել:
1.10.7. «ցեզիում-137, 400»-ի և «ստրոնցիում-90, 200»-ի դիմաց` «Լրացումներ» սյունում, լրացնել «նույնը, դեղաբույսեր (խոտ, կեղև, արմատ, պտուղներ)» արտահայտությունը: 1.10.7.1 կետի «պետք է համապատասխանեն համապատասխան խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության պահանջներին» արտահայտությանը ավելացնել «սույն Սանիտարական կանոնների Հավելված 8-ի համաձայն» արտահայտությունը:
1.10.8. կետի «Հակաբիոտիկներ * *» տողի «Լրացումներ» սյունում լրացնել «բացի վայրի կենդանիներից» արտահայտությունը: 1.10.8. և էջ 88 1.10.9. կետերի «ԱՑԽՄ (կոլի ձևեր)» տողի «Լրացումներ» սյունում «(գ/մլ)» նորմը փոխարինել «(գ)» նորմով:
2.1.1.1.4 կետի 4-րդ սյունում «30» թիվը փոխարինել «38» թվով:
2.2. կետի «Ելակի» տողի 11-րդ (Սորբիդ գ/լ) սյունում «0.25» թիվը փոխարինել «0.25» թվով:
«2) Անվտանգության ցուցանիշներ» աղյուսակի «Մանրէաբանական ցուցանիշներ» տողից հետո լրացնել «Խառնուրդներ արագ պատրաստման» տողը:
3.1.1.7. կետում «Մոխիր» տողը հանել:
«մետաղական խառնուրդներ» տողում «3x10e4» նորմը փոխարինել «3x10e-4» նորմով, և «Լրացումներ» սյունում լրացնել «ամենաշատ գծային չափման մեջ» արտահայտությունը:
3.1.2.4. կետում «էներգիական արժեք»-ի 4-րդ սյունում ավելացնել «+» նշանը:
3.1.4.1. կետի «2) Անվտանգության ցուցանիշներ» աղյուսակում «կապար» 0.3-թիվը փոխարինել 0.2 թվով, «արսեն» 0.2 թիվը` 0.1 թվով, «կադմիում» 0.02 թիվը` 0.03 թվով, «սնդիկ» 0.01 թիվը` 0.02» թվով:
3.2.1.1. «Նիտրիտներ» տողի «Լրացումներ» սյունում «<0.05» թիվը="" փոխարինել="">0.05»><0.5» թվով:="" 3.2.1.2.,="" 3.2.1.3.,="" 3.2.1.4.="" և="" 3.2.2.,="" 3.3.1.,="" 3.3.2.="" կետերի="" «1.սննդային="" արժեք»="" աղյուսակների="" «թույլատրելի="" մակարդակներ»="" սյունի="" 2-րդ="" ենթասյունում="" «նորմավորվող»="" բառը="" փոխարինել="" «մակնշվող»="">0.5»>
3.2.2. կետում «Չափանիշներ և ցուցանիշներ» տողից հետո լրացնել «Մակարոնային արտադրանք» տողը, «երկաթ» տողի «Լրացումներ» սյունում` «հարստացված մթերքի համար» արտահայտությունը, «Հացաբուլկեղենի արտադրանքի» «ռիբոֆլավին B2» ցուցանիշի
«0.1-0.15» նորմը փոխարինել «0.1-0.5» նորմով:
3.3.1. «Կարնիտին» ցուցանիշի 3-րդ սյունում «10-21» նորմը փոխարինել «10-20» նորմով:
3.3.4. «զեարալենոն»-ի «Լրացումներ» սյունում «<0.0015» թիվը="" փոխարինել="">0.0015»><0.005»>0.005»>
3.3.5., 3.3.5.1. կետերում, 3.3.7. կետի 1-ին տողում, «ՄԱՖԱՄ» ցուցանիշի «3x10e3» նորմը փոխարինել «2x10e3» նորմով:
3.3.5.1. կետի «Լինոլաթթու» ցուցանիշի «5000» «Թույլատրելի մակարդակ»-ի «մակնշվող» սյունում «+» նշանը փոխարինել «-» նշանով:
3.3.6.3. «պատուլին» ցուցանիշի «Լրացումներ» սյունում լրացնել «պարունակող խնձոր, տոմատ, չիչխան» արտահայտությունը:
3.3.7. «կապար» տողի 2-րդ սյունում լրացնել «0.05» թիվը:
3.4.3. կետի «-բիֆիլին» տողի «Լրացումներ» սյունում «1x10e6» նորմը փոխարինել «1x10e7» նորմով:
?3.5.2. կետի «Ճարպ» տողի 3-րդ սյունում լրացնել «2-10» նորմը:
3.5.2. կետի «Մոխիր» տողից հետո աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________.
|Հանքային նյութեր| |
|________________|_________________________________________________|
|նատրիում |մգ, ոչ ավել|250 |+ | |
|________________|___________|________|__|_________________________|
|կալցիում |մգ |200-500 |+ |հարստացված մթերքի համար |
|________________|___________|________|__|_________________________|
|երկաթ |նույնը |20-50 |+ |նույնը |
|__________________________________________________________________|
|Վիտամիններ |
|__________________________________________________________________|
|վիտամին A |մկգ |300-400 |+ |վիտամինացված մթերքի համար|
|________________|___________|________|__|_________________________|
|վիտամին E |մգ |5-12 |+ |նույնը |
|________________|___________|________|__|_________________________|
|վիտամին D |մկգ |5-10 |+ |նույնը |
|________________|___________|________|__|_________________________|
|վիտամին C |մգ |30-120 |+ |նույնը |
|________________|___________|________|__|_________________________|
|թիամին (B1) |մգ |0.2-0.7 |+ |նույնը |
|________________|___________|________|__|_________________________|
|ռիբոֆլավին (B2) |նույնը |0.3-0.8 |+ |նույնը |
|________________|___________|________|__|_________________________|
|նիացին (PP) |մգ |5-12 |+ |նույնը |
|________________|___________|________|__|_________________________|
|ֆոլաթթու (Bc) |մկգ |600-1200|+ |նույնը |
.__________________________________________________________________.
3.5.2. կետի «2) Անվտանգության ցուցանիշներ» աղյուսակում` «Լրացումներ» սյունում, «դեզօքսինիվալենոլ» տողը շարադրել հետևյալ կերպ. «<0.05 ցորենի,="" գարու="" համար»,="" «զեարալենոն»="" տողը`="">0.05><0.005 եգիպտացորենի,="" ցորենի,="" գարու="" համար»,="" «մաֆամ»="" ցուցանիշի="" «5x10e-4»="" նորմը="" փոխարինել="" «5x10e4»="">0.005>
3.6.1.1. կետի 1 և 2-րդ տողերի 4-րդ սյունում «1.0» թիվը փոխարինել «-» նշանով, իսկ «Լրացումներ» սյունում լրացնել «սոմատիկ բջիջներ 5x10e5/1սմ3, ոչ ավելի», 3.6.1.8. և 3.1.6.9. կետերի «Լրացումներ» սյունում` «մանրադիտակային պատրաստուկ» արտահայտությունները:
3.6.1.9. կետի 6-րդ սյունում «դրոժ-10» արտահայտությունը փոխարինել «դրոժ-50» արտահայտությունով, 3.6.2.1. կետի 3-րդ սյունում «0.1» թիվը փոխարինել «1.0» թվով, 3.6.2.2. կետի 2-րդ սյունում «5x10e5» նորմը` «5x10e4» նորմով, իսկ 3-րդ սյունում` «1.0» թիվը` «0.1» թվով:
3.6.9.6. կետի 2-րդ սյունում «5x10e4» թիվը փոխարինել «5x10e3» թվով:
Հավելված 7
E100 «Տումերիկ (Tumeric) Տումերիկ» բառերը փոխարինել «Տուրմերիկ (Turmeric) Տուրմերիկ» բառերով:
E220-E228 ներառյալ 3-րդ սյունում լրացնել «հակաօքսիդանտ» բառը,
E223-ում լրացնել նաև «սպիտակեցնող ազդակ»,
E249-E252 ներառյալ լրացնել «ներկանյութի ֆիքսատոր»,
E260-E262 ներառյալ` «թթվայնության կարգավորիչ»,
E263` «կայունացուցիչ, թթվայնության կարգավորիչ» արտահայտությունները:
E375-3-րդ սյունում «թթվայնության կարգավորիչ» արտահայտությունը փոխարինել «Գույնի կայունացուցիչ» արտահայտությամբ:
E452- «Մագնեզիումի պոլիֆոսֆատ» արտահայտությունը` «Ամոնիումի պոլիֆոսֆատ» արտահայտությունով:
E508-E511 ներառյալ «Աղաթթվայինի» բառը փոխարինել «Քլորիդ» բառով: «Դիհիդրօքսիկվերցետին» բառը փոխարինել «Դիհիդրոկվերցետին» բառով: «Քսանտոխին» բառը փոխարինել «Սանտոխին» բառով:
2. ՊՀՀ տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` պարենային հումքի և սննդամթերքի անվտանգության ցուցանիշների և սննդային արժեքի գնահատման ժամանակ հաշվի առնել սույն հրամանով հաստատված լրացումները և փոփոխությունները: