604.0069.240903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60403307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2003 թվականի N 69-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)» հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը և 19-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը» որոշում է.
1. Հանձնաժողովը 2002 թվականի հոկտեմբերի 25-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրի /գրանցամատյանի/ վարման կարգի մասին» թիվ 84-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Տնտեսվարող սուբյեկտը համարվում է ռեեստրում գրանցված Հանձնաժողովի որոշման ընդունման պահից» որը գործողության մեջ է այնքան ժամանակ» քանի դեռ չի կայացվել որոշում տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանից հանելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ տնտեսվարող սուբյեկտի հիմնավորված դիմումի համաձայն իրականացված հետազոտությունների հիման վրա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել տնտեսվարող սուբյեկտին գրանցամատյանից հանելու վերաբերյալ»:
բ) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Մինչև 40 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսվարող սուբյեկտների ապրանքային շուկաներում ունեցած գերիշխող դիրքի փոփոխություններին հետևելու նպատակով իրականացվում է մոնիտորինգ» որի համար տվյալ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտներից պահանջվում են տվյալներ` սույն կարգի հավելված 1.2-ի 5-րդ կետում նշված տեղեկատվության սահմաններում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: