Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0160.270803

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         08           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32003258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

25 հուլիսի 2003 թվականի N 160-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 130 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման իրականացումը կանոնակարգելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգը հաստատելու մասին» թիվ 130 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգի» III-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ)

 

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ինքնասպասարկումը օդանավ շահագործողների կողմից անմիջականորեն իրենց օդանավերի, իրենց ուղևորների և իրենց ուղևորների ուղեբեռի վերգետնյա սպասարկումն է:

8. Ինքնասպասարկումը իրականացվում է առանց երրորդ անձանց հետ վերգետնյա սպասարկման վերաբերյալ պայմանագրեր կնքելու, օդանավ շահագործողի սեփական անձնակազմով և 100%-ով նրան սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցներով:

Սույն կետի իմաստով երրորդ անձինք չեն համարվում ինքնասպասարկվող ընկերությանը վերգետնյա սպասարկում իրականացնող այն ընկերությունները, որոնք.

- տիրապետում են ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,

- որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է ինքնասպասարկող ընկերությունը,

- որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է այն անձը, որը տիրապետում է նաև ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,

- առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության պայմանագրեր են կնքել ինքնասպասարկող ընկերության հետ և եթե համատեղ գործունեության պայմանագրերը հաստատվել են Գլխավոր վարչության կողմից:

9. Ինքնասպասարկվող օդային փոխադրումներ իրականացնող ընկերությունը չի կարող հատուցման դիմաց կամ անհատույց վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցել այլ անձանց:»:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
25.07.2003
N 160-Ն
Հրաման