Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.05.1997  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«24» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 1996 թ. թիվ 388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ), ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՑ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, «Հայաստանի Հանրապետության հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 31.2 հոդվածների և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձանց ազատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից, միջազգային միջկառավարական, միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից ստացած հարկման ենթակա, սակայն չհարկված եկամուտների գծով եկամուտներից և դրանց չվճարման համար սահմանված տույժերից ու տուգանքներից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար:

/փոփ. 14.04.97 թիվ 73 որոշում/

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.1996
N 388
Որոշում